Օրերս եռակի օսկարակիր դերասանուհի Մերիլ Սթրիփը կալիֆորնիական Փասադենա քաղաքում 3.3 մլն դոլարով տուն է ձեռք բերել։ Այն գտնվում է քաղաքի հեռավոր անկյունում և շրջապատված է երկաթե պարսպով։ Առանձնատունը մեկ հարկանի է, ունի գեղեցիկ այգի, լողավազան։ Այն հիանալի ապաստան է պապարացիներից։
280 քառակուսի մետր մակերեսով առանձնատունը կառուցվել է 1959 թվականին, Smith & Williams ընկերության ճարտարապետների կողմից։ Պատուհաններից հիասքանչ տեսարան է բացվում դեպի Սան-Գաբրելի լեռներ։
Տունը կառուցված է ճապոնական ոճով, ունի 3 ննջասենյակ, 3 սանհանգույց, հյուրասենյակ, աշխատասենյակ, ձիու ֆերմա։ Սենյակների պատերը սպիտակ են, հատակը՝ փայտե։ Նոր տունը կօգնի Սթրիփին հանգստանալ աղմկոտ Նյու Յորքից։