Thursday, 18 04 2024
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ
Դեսպանը Բաքվից Փարիզ, իսկ Փարիզից դեսպան՝ Երեւան
ՀՀ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Վարչապետը և Fichtner-ի պատվիրակությունը քննարկել են ՀՀ կառավարության և ընկերության միջև հետագա փոխգործակցության հարցեր
Լքելով Արցախը ռուսները խփեցին վերջին մեխը «Նոյեմբերի 9»-ի դագաղի վրա
20:30
Դուբայի օդանավակայանը աստիճանաբար վերաբացվում է
Վարչապետը և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերի
Բրյուսելյան հանդիպման մասին ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է. ՀՀ ԱԳՆ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Գերմանիայում ձերբակալել են 2 տղամարդու, որոնք կասկածվում են ՌԴ-ի օգտին լրտեսություն անելու մեջ
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է պաշտպանների միջնորդությունը
Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է
2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
19:10
Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են DDF2024 համաժողովը և արժանացել հատուկ մրցանակների
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է գրեթե 34 000-ի
18:40
Lufthansa-ն երկարաձգել է դեպի Թեհրան և Բեյրութ թռիչքների դադարեցումը մինչև ապրիլի 30-ը
18:30
Իրանից նավթի արտահանման ծավալը հասել է վեցամյա առավելագույնին. Financial Times
18:20
Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ Իսրայելին հարվածելուց առաջ և հետո հաղորդագրություններ են ուղարկվել ԱՄՆ-ին
Իսրայելը հարվածել է Լիբանանում Հզբոլլահի դիրքերին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Կենտրոնում հացենին ընկել է ավտոմեքենայի վրա
Ռուսաստանը բացում ու ձեռնո՞ց է նետում
17:50
Իրանը սպառնացել է պատասխան հարված հասցնել Իսրայելի միջուկային օբյեկտներին

Իշխանության հարցը սրվում է

Արցախի Հանրապետությունում գտնվող ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ: Խիստ ուշագրավ է այս հանդիպման մասին կառավարության տարածած հաղորդագրության մի հատված, որտեղ ասվում է, որ զրուցակիցները քննարկել են անվտանգության, մասնավորապես, ԼՂ հիմնախնդրի հետ կապված հարցեր:

Պաշտոնական հաղորդագրությունն ավելի շատ բացահայտում է ոչ թե երեկվա հանդիպման բովանդակությունը, այլ խոսում է Կարեն Կարապետյանի հավակնությունների մասին, որոնք վերաբերում են 2018-ի համատեքստին:

Անկախ այն հանգամանքից` Կարապետյանի այցը նախօրոք էր պլանավորված, թե կազմակերպվել է վերջին օրերին, դա անուղղակի պատասխան է «Արմենիա» հեռուստաընկերությանը տված Սերժ Սարգսյանի բացառիկ հարցազրույցին: Այդ հարցազրույցում Սարգսյանն, իհարկե, չքողազերծեց 2018-ի իր պլանները, սակայն հստակ բացահայտեց վարչապետության հարցի լուծման, այսպես կոչված, «ճանապարհային քարտեզը»: Այն, ի դեպ, բավականին ստանդարտ է` ՀՀԿ-ն շատ խնդրելու է, որ Սերժ Սարգսյանը ստանձնի վարչապետությունը, իսկ վերջինս չի կարող հակադրվել հարազատ կուսակցության միահամուռ հորդորին:

Սակայն այստեղ ուշագրավ է մեկ այլ հանգամանք: Հանրապետական վերնախավը Սերժ Սարգսյանին այլընտրանք չի տեսնում հենց ԼՂ, անվտանգության հարցերում: Կարեն Կարապետյանն, ով մինչ այս պահը, կարծես թե, ինքնակամ այդ հարցերի տիրույթ չի մտել` երեկ դրանք դարձնում է իր և Բակո Սահակյանի զրույցի թեման, համենայն դեպս` տարածված հաղորդագրության մակարդակում:

Հեռու ենք այն մտքից, որ Կարապետյանը տիրապետում է բանակցային գործընթացի մանրամասներին կամ, որ Բակո Սահակյանը նրանից պետք է տեղեկանար գործընթացի մանրամասների մասին: Ոչ մեկը, ոչ էլ` մյուսը, պարզապես Կարեն Կարապետյանը հրապարակավ հասկացնում է, որ չի հրաժարվում 2018-ի իր հավակնություններից և, ըստ էության, Սերժ Սարգսյանի տիրույթ է մտնում` քննարկելով հարցեր, որոնք համարվում են գործող նախագահի «մենաշնորհը»:

Կարեն Կարապետյանը սրում է իշխանության հարցը` Սերժ Սարգսյանին հասկացնելով, որ մտադիր չէ զիջել դիրքերը: Արդյո՞ք Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցում Կարեն Կարապետյանն ինչ-որ ակնարկ է տեսել, որը խախտում է նրանց հնարավոր պայմանավորվածությունները կամ անհանգստացնում է վարչապետին, թե՞ Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ին հասկացնում է, որ ինքը կարող է այլընտրանք լինել Սերժ Սարգսյանին և գործում է, այսպես կոչված, փրայմերիզի տրամաբանությամբ

Դժվար է միանշանակ պատասխան տալ այս հարցերին, սակայն նկատենք, որ Կարապետյանի ասոցացումը ԼՂ կամ անվտանգության խնդիրների հետ նույնիսկ արհեստական է ստացվում, որովհետև ոչ միայն հասարակությունը, այլ նաև քաղաքական էլիտան տեղյակ չեն, թե գործող վարչապետն ինչ բովանդակային դիրքորոշումներ ունի այս հարցերում: Չենք էլ կարծում, թե Կարեն Կարապետյանն այս հարցերում ինքնատիպ մոտեցումների կրող է ու լավագույն դեպքում` կրկնելու է այն, ինչ ասում է Սերժ Սարգսյանը: Այս հանգամանքն ոչ միայն համոզիչ չի դարձնում Կարեն Կարապետյանի այլընտրանքը, այլ տպավորություն է ստեղծում, որ վարչապետը հրաժարվում է տնտեսությունից` անուղղակի խոստովանելով այս ոլորտում իր քաղաքականության ֆիասկոն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում