Ավստրալական Վիկտորիա նահանգի Դանքելդ քաղաքում ցուլը հարձակվել է ֆերմայի աշխատակցի վրա։ Այս մասին հայտնում է Daily Mail Australia-ն։
49-ամյա տղամարդը զբաղվել է անասուններին կշռելով, երբ ագրեսիվ կենդանին պոզահարել է նրան։ Հարձակման հետևանքով տղամարդը մահացու վնասվածքներ է ստացել։
Երբ իրավապահները ժամանել են դեպքի վայր, կենդանին դեռևս ագրեսիվ է եղել և փորձել է ճեղքել ցանկապատը։ Կենդանին սպանվել է։