Ամերիկյան GoPro ընկերությունը հրապարակել է տեսանյութ՝ 2017 թվականին էքշն-տեսախցիկի նկարահանած լավագույն կադրերով։
Մեկ տեսանյութում են հավաքվել կադրեր վայրի բնությունից, կենդանիներից, սնոուբորդով և սերֆինգի տախտակով վտանգավոր հնարքներով։ GoPro-ով այս տարի նկարահանված լավագույն կադրերի շարքում է հայտնվել մի քանի հազար մետր բարձրության վրա արված ամուսնության առաջարկությունը։