«Հայրենադարձություն ունենալու համար հայեցակարգ ունենալը միայն առաջին պայմանն է, իհարկե շատ կարևոր է հայեցակարգային սկիզբը և ես վստահ եմ, որ այն տեմպը, որ այսօր ունենք, մեզ կհաջողվի ունենալ հայրենադարձություն, մեծ թե փոքր, դա ցույց կտա ապագան»: Անդրադառնալով Հայրենադարձության հայեցակարգին՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ սփյուռքագիտության ամբիոնի վարիչ Արման Եղիազարյանը:
Հարցին՝ այս տեմպերով արդյոք կարելի՞ է ակնկալել չորս միլիոն բնակչություն 2040-ին, Արման Եղիազարյանը նշեց. «Հայաստանում 40 թվականին չորս միլիոն ակնկալելու պարագայում հիմնական դրույքը հայրենադարձության վրա կատարելը, այնքան էլ ճիշտ չէ: Այսօր կան ցավալի իրողություններ, բայց գիտենք, որ դրանք հնարավոր է հաղթահարել, եթե լինի քաղաքական կամք: Եվ այն գործընթացները, որոնք ընթանում են, հույս ունեմ, որ մոտակա տարիներին իրոք կբերեն նման բեկման, և չորս միլիոն բնակչության ցանկությունը կդառնա իրողություն, նախ և առաջ Հայաստանում բնակվողների արդյունավետ վերարտադրողականության հաշվին»:
Ամբողջությամբ՝ տեսանյութում: