Փարիզից ոչ հեռու գտնվող Լյուդովիսկոս XIV-ի ամրոցի գնման ետում կանգնած է Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արաքայազն Մուհամմադ բեն Սալմանը։ Այս մասին հայտնում է New York Times-ը։
Առանձնատունը 300 մլն դոլարով վաճառվել էր 2015 թվականին։ Սաուդյան թագավորական ընտանիքի խորհրդականները պարբերականի հետ զրույցում հաստատել են, որ ամրոցը պատկանում է գահաժառանգ արքայազնին։
Տանը կա վիթխարի պարահանդեսային դահլիճ, ստորգետնյա գիշերային ակումբ, գինու մառան և տնային կինոթատրոն։ Առանձնատունը շրջապատված է գեղատեսիլ այգիներով։