Հնդկական Մադհյա-Պրադեշ նահանգում վագրն անկոչ հյուրի նման ներխուժել է հարսանիքի հյուրերի բազմության մեջ և խուճապ առաջացրել։ Գիշատիչը մացառուտից միանգամայն անսպասելի հայտնվել է մարդկանց մեջ հանդիսության ամենաթեժ պահին, հայտնում է The Times of India-ն։
«Հյուրերը բաղվել ու փախել են այս ու այն կողմ, քանի դեռ վագրը չի վերադարձել անտառ»,-ասել է բնապահպան կազմակերպության կամավորը պարբերականի հետ զրույցում։
Սա առաջին դեպքը չէ, երբ այդ վագրին տեսնում են փողոցներում։ Մասնագետների խոսքով՝ դա միանգամայն արտասովոր վարք է այդ տեսակի կենդանու համար։ Կենդանաբանները ենթադրում են, որ գիշատիչը վտարվել է հոտից ավելի երիտասարդների կողմից։
Տեղի իշխանություններն արդեն ստեղծել են օպերատիվ խումբ՝ կենդանուն հետևելու համար։