ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դեկտեմբերի 18-ին կրկին կուսումնասիրի իրավիճակը Երուսաղեմի շուրջ, որը ձևավովել էր քաղաքն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումից հետո։ Մարմինն արդեն տարածել է բանաձևի նախագիծ, որն անվավեր է ճանաչում Երուսաղեմի ներկայիս կարգավիճակի փոփոխումը։
Պաղեստինի կողմից նախապատրաստված բանաձևի նախագիծն Անվտանգության խորհուրդ է մտցվել Եգիպտոսի պատվիրակության կողմից։ Համաձայն փաստաթղթի՝ Երուսաղեմի կարգավիճակին առնչվող ցանկացած փոփոխություններ չունեն իրավական ուժ։
Փաստաթուղթը նաև խնդրում է բոլոր երկրներին չընդունել գործողություններ, որոնք հակասում են համապատասխան բանաձևերին, ինչպես նաև զերծ մնալ Երուսաղեմում դիվանագիտական առաքելություններ բացելուց։
Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման հետևանքով դեկտեմբերի 15-ին պաղեստինցիներ են զոհվել իսրայելական բանակի հետ ընդհարման ընթացքում, ևս 888 մարդ վնասվածքներ է ստացել Գազայի հատվածում, Երուսաղեմում և Հորդանան գետի Արևմտյան ափին։