Thursday, 25 04 2024
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»

88-ի շարժում-30. Շարժման «Գարունը». Վանոյի ու Վազգենի ֆենոմենը

Երևանում 1967թ-ից լույսընծայվող «Գարուն» ամսագիրը Խորհրդային Հայաստանում սիրվածներից մեկն էր ազատական հայացքներ, մտածողություն ունեցող մտավորականների կողմից: Ինչ-որ իմաստով «Գարունը» նոր խոսքի, նոր մտածողության ձևավորման հարթակ էր, որտեղ տաղանդավոր գրիչները կարողանում էին ինքնադրսևորվել «իզմ»-երից ու գաղափարական կաղապարներից դուրս` սովետական Հայաստանում ձևավավորելով քաղաքացիական հայացք:

«Գարունը» ավելի սիրված ու պոպուլյար դարձավ համազգային շարժման տարիներին` ոչ միայն այն պատճառով, որ 88-ի շունչը նոր թարմություն էր հաղորդել ամսագրին, այլ նաև այն հանգամանքով պայմանավորված, որ «Գարունի» երկու հեղինակներ, տաղանդավոր գրողներ Վանո Սիրադեղյանն ու Վազգեն Սարգսյանը դարձան 88-ի շարժման ականավոր գործիչներ, որոնց նվիրումը, խենթությունը, ինքնատիպ հայրենասիրությունը շատ դեպքերում բեկումնային դարձավ համազգային պայքարի, Երրորդ հանրապետության համար:

Նույն ակունքից շարժում եկած Վանոյի ու Վազգենի առաքելությունը տարբեր եղավ շարժման տարիներին: Վանո Սիրադեղյանը «Ղարաբաղ» կոմիտեի անդամներից մեկն էր, երևանյան խոսքով ու կոլորիտով օժտված գործիչ, որի խոսքը գերում էր Ազատության հրապարակում հավաքված հարյուր հազարավոր մարդկանց: Վազգեն Սարգսյանը հայկական ոգու նոր դրսևորումն էր, ով 1989թ-ի Երասխի ճակատամարտից սկսած` դարձավ մեր պատմության հերոսական էջերից մեկի խորհրդանիշը:

Եթե չլիներ Վանոյի խենթությունը, 88-ի շարժումը զրկված կլիներ ոգեղեն, բարոյական շատ կարևոր բաղադիրիչից: Եթե չլիներ Վազգենի խենթությունը, երկրապահությունը չէր դառնա կազմակերպված բանակ:

«Գարունի» տաղանդավոր գրողները դարձան ղարաբաղյան հաղթական պատերազմի կարևոր ճարտարապետները, որովհետև պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը` զինակիցների հետ միասին, առաջնագծում կերտում էր հաղթանակը, իսկ դրա ապահով թիկունքն ապահովում էր Ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանը:

Վազգենն ու Վանոն կերպարով նման մարդիկ են. նրանց հանդեպ անտարբեր լինել հնարավոր չէ, նրանց սիրում են կամ ատում, գեղեցիկի ընկալում ունեցողը գնահատում է նրանց տաղանդավոր գրիչը, քաղքենին նրանց մեջ տեսնում է դեսպոտիզմ, անգամ` վայրենություն:

Հայաստանը գրեթե միաժամանակ կորցրեց Վազգեն Սարգսյանին ու Վանո Սիրադեղյանին: Հայաստանում հաստատվում էր Ռոբերտ Քոչարյանի արյունոտ իշխանությունը, որը վերջնականապես հաստատվեց Հոկտեմբերի 27-ով` Վազգեն Սարգսյանի ու մյուսների դիակների, Երրորդ հանրապետության կործանման գնով: Հոկտեմբերի 27-ից հետո Վանոն հեռացավ Հայաստանից` Վազգենի կորստի ցավը չմարսած, Քոչարյանի իշխանության հերթական դավադիր գնդակի թիրախը դառնալու հեռանկարը կանխելով:

Լավագույն տղերքը հեռանում էին` ասպարեզը թողնելով 88-ի արժեքները հոշոտող ուժերին…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում