Thursday, 25 04 2024
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում

Ստեփանակերտում տեղի է ունեցել խորհրդակցություն` Հայաստանի և Արցախի վարչապետերի մասնակցությամբ

Ստեփանակերտում դեկտեմբերի 16-ին տեղի է ունեցել խորհրդակցություն` Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին՝ ԱՀ պետական նախարար Արայիկ Հարությունյանը կարևորել է երկու կառավարությունների միջև համագործակցության նման ձևաչափը՝ տարբեր ոլորտներում մոտեցումների համադրման և պետական ծրագրերի արդյունավետության բարձրացման գործում: Արցախի պետնախարարը ներկայացրել է Արցախի տնտեսության ընթացիկ իրավիճակը՝ ընդգծելով, որ 2017 թվականի 9 ամսվա տվյալներով հանրապետությունում հաջողվել է աննախադեպ` 16.5 տոկոս աճ ապահովել: Արայիկ Հարությունյանի խոսքով՝ տարբեր ոլորտներում խոշոր նախագծեր են մեկնարկել, որոնք առաջիկա տարիներին պայմանավորելու են Արցախի Հանրապետության տնտեսության կայուն զարգացումը:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ շեշտել է, որ իրենց յուրաքանչյուր այցն Արցախ ոգևորիչ է: «Արցախի տնտեսության զարգացման ցուցանիշները շատ տպավորիչ են: Մեր կանխատեսմամբ, այս տարի մենք նույնպես կունենանք 2017 թվականի համար նախատեսածից ավելի բարձր ցուցանիշներ, թե տնտեսական աճի, թե տնտեսական ակտիվության, թե արտաքին առևտրի և թե արտահանման ու ներմուծման առումով, և կարծում եմ՝ ճիշտ հիմք կդնենք հետագա զարգացման համար: 2018 թվականի բյուջեն տարբերվում է 2017 թվականի բյուջեից նրանով, որ մեր կարողություններից ելնելով՝ հիմնական շեշտադրումը դրել ենք կայուն տնտեսական աճ ապահովելու համար հիմք ստեղծելու վրա», – նշել է ՀՀ վարչապետը:

Կարեն Կարապետյանն տեղեկացրել է, որ երեկ Մեղրիում պաշտոնապես բացվել է Ազատ տնտեսական գոտին և հրավիրել է Արցախի բիզնեսին նույնպես ներգրավվել այդ հարթակում՝ այն շատ հեռանկարային համարելով:

ՀՀ վարչապետը նշել է, որ երկկողմ օրակարգն Արցախի Հանրապետության հետ շատ լուրջ է ու բազմազան և ընդգրկում է մի շարք ոլորտներ, այդ թվում նաև` գյուղատնտեսությունը, տարածքային կառավարումը, առողջապահությունը, թվային օրակարգը: «Ձեզ հետ միասին մենք պետք է ֆիքսենք, որ չափազանց կարևոր է, որ այն բոլոր ժամանակակից միտումները, որոնք այսօր գործում են աշխարհում կառավարման համակարգում, պետք է Արցախում դառնան առօրյա: Դա խիստ անհրաժեշտություն է», – նշել է Կարեն Կարապետյանը:

ՀՀ վարչապետը նաև շատ տպավորիչ է համարել Արցախի բարեփոխումներն ու հաջողություններն էներգետիկ բնագավառում՝ վստահություն հայտնելով, որ Արցախը դառնալու է ինքնաբավ, էլեկտրաէներգիա արտահանող երկիր:

Խորհրդակցության ավարտին ՀՀ և ԱՀ առողջապահության նախարարներ Լևոն Ալթունյանն ու Կարինե Աթայանը ստորագրել են էլեկտրոնային առողջապահությունն Արցախում ներդնելու մասին հուշագիրը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում