Thursday, 28 03 2024
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Եվրոպան բացել է իր դռները. հայտ ներկայացնելու ճիշտ ժամանակն է
Գույքագրված կառույցների վերաբերյալ տեղեկությունները կտրամադրվեն համայքներին
Թրամփի ֆենոմենը, «Մեծ սուտը» և դրա հետևանքները ԱՄՆ առաջիկա ընտրությունների վրա
Սպասվում է առանց տեղումների եղանակ

Պայթելու է ամեն ինչ և բոլորը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը:

– Տիկին Թուխիկյան, «Խավարում» ցուցահանդեսը շարունակվում է ցուցադրվել Երևանում և մարզերում: Սպասումներն արդարացվա՞ծ են, թե՞ ոչ:

– Իհարկե արդարացված են: Շարունակություն ունենալը արդեն հրաշալի է: Տեսեք՝ ինչ արձագանք գտավ ցուցադրության փակումը. այն տարբեր կերպարանք ստացած վերածնվեց՝ ցուցադրության էլեկտրոնային տարբերակը Evnreport կայքում, ցուցադրության ամբողջ ինֆորմացիան տպագրվեց գրքույկով և անհատույց բաժանվեց, ցուցադրությունը վերաբացվեց և այս պահին միաժամանակ առկա է Հայաստանի երեք քաղաքներում՝ Երևան, Վանաձոր, Գյումրի: Հունվարին կվերաբացվի Ֆրեզնոյում: Գուցե և Հայաստանի այլ քաղաքներում ու գյուղերում և Սփյուռքի այլ համայնքներում: Ես երախտապարտ եմ այդ ազնիվ մարդկանց, ովքեր գլուխ բերեցին այս ամենը, և նրանց, ովքեր դեռ գլուխ են բերելու:

Փաստորեն կան բաներ (գոնե հոգևոր-մշակութային դաշտում), որ չի կարելի անել մեր անկախ, ինքնիշխան, դեմոկրատական, ազատ պետության մեջ: Դա հակառակ էֆեկտ է ունեում:

– Թանկացումների մասին ՀՀԿ-ական պատգամավորների մեկնաբանությունները բավականին բուռն հանրային քննադատության արժանացան:Ինչպե՞ս եք գնահատում այդ հայտարարությունները, և արդյոք դրանց չպե՞տք է հաջորդեին հրաժարականները: Արդյոք սա մեկ անգամ ևս չազդե՞ց ՀՀԿ-ի իմիջի վրա:

– Միանգամից ասեմ, որ ՀՀԿ-ի կամ որևէ այլ կուսակցության իմիջի խաթարումը ինձ չի հուզում, թող տվյալ կուսակցության անդամները հուզվեն: Իսկ արված հայտարարությունները ինքնաբուխ, ազնիվ հայտարարություններ էին տվյալ անձանց կողմից: Նրանք, համենայնդեպս, փարիսեցիություն չեն արել, փաստել են այն, ինչի համար այսքան տարիներ ջանացել են «քրիստոնեաբար»՝ նվաստացրած և ստորացրած պահել ժողովրդին, որպեսզի այն, ինչ պատկանում է ՀՀ բոլոր քաղաքացիներին, բաժին հասնի միա՛յն իրենց և իրենց նմաններին:

Իսկ ինքնակամ հրաժարական տալու համար սովորաբար բարոյական բարձր արժեհամակարգ պետք է ունենալ: Հայաստանում այնքա՜ն սոսկալի բաներ են եղել, ու հրաժարականներ չեն հաջորդել դրանց…

Կարդացի, որ մարտունեցիները շատ վրդովված են: Կուզեի ճշտել. դիցուք, վաղը ընտրություններ են, և տխրահռչակ մարդը վերընտրվելու համար 10000-դրամի փոխարեն առաջարկում է 11000 դրամ, ի՞նչ կանեն ընտրողները:

– Սերժ Սարգսյանը Դիլիջանում համայնքի ղեկավարների առաջ ելույթ է ունեցել՝ հայտարարելով, որ ով չի ուզում նոքար լինել, թող գնա աղա դառնա, գնա ուրիշ գործի: «Եվ խնդրում եմ, որևէ մեկը Նոր տարուց հետո՝ լինի մարզպետ, լինի նախարար կամ ինձ մոտ մարդ, այդպիսի դեպքերում չմիջնորդի որևէ համայնքապետի ներելու համար»: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարություն-հորդորը: Արդյոք իսկապես կամք կա՞ փոփոխությունների:

– Ուրախ եմ, որ նախագահը հստակ շեշտեց կատարված հանցագործությունների փաստը: Լինի փոփոխություններ անելու կամք կամ ճարահատյալ քայլ՝ լավ է: Բայց չեմ պատկերացնում, թե դա ինչպես պիտի իրականանա, եթե Հայատանում չկա արդարադատություն՝ անկախ դատախազություն և դատարաններ: Վերևից ներքև բոլորն են հասկանում, որ պետական կառավարման համակարգը ոչ միայն արդյունավետ չի գործում, այլև արհավիրք է առաջացնում: Կոռուպցիան, զեղծարարությունը, արդարության գաղափարի ապականումը էկզիստենցիալ՝ գոյութենական նշանակություն ունեն կառավարման այս համակարգի համար: Առանց դրանց համակարգը չի լինի: Բայց այսպես էլ չի կարող շարունակվել: Անելանելի իրավիճակ է: Այս ագահ համակարգը ստեղծել է մի ռումբ մեր պետության հիմքում, որի գործարկման ժամացույցը միացված է արդեն: Պայթելու է ամեն ինչ: Եվ բոլորը: Նրանք, ովքեր վստահ են, թե կփախչեն Արևմուտք, սխալվում են՝ Արևմուտքը հիմար չէ: Եթե հույսը Ռուսաստանում թաքնվելն է, նորից սխալվում են: Այնտեղ գործում է այս նույնի մայր համակարգը, որը սիրով կհոշոտի Հայաստանի մասշտաբներով խոշոր խաղացողներին, իսկ Ռուսաստանի մասշտաբներով՝ մանր-մունր հպատակներին:

– «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը այն կարծիքին է, որ երկրում իրավիճակ չի փոխվի, ստեղծված իրավիճակը քաղաքացիների ընտրության արդյունքն է։ Համամի՞տ եք արդյոք։

– ՀՀ քաղաքացիների մեծ մասը ենթարկվել է հետևողական ստորացման: Փորձ է արվել նրանցից խլել ամենակարևոր բաները՝ արժանապատվությունը և ինքնուրույն որոշում կայացնելու իրավունքը: Հիմնականում դա ստացվել է: Ենթադրում եմ, որ դրանք հնարավոր է վերականգնել՝ մթնոլորտը փոխելով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում