Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ի հեճուկս Քոչարյանի՝ դուրս չեմ գալիս երկրից. Ժիրայր Սեֆիլյան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով այն հարցին, թե ինչո՞ւ մինչ այսօր Ժիրայր Սեֆիլյանը կամ «Սարդարապատ շարժում»-ը չեն համագործակցել, միացել այլ ընդդիմադիր ուժերի, օրինակ՝ Դաշնակցությանը, և հնարավո՞ր է ապագայում նման քայլ՝ Ժիրայր Սեֆիլյանն արձագանքեց.

«Դաշնակցության ղեկավարությանը ես չեմ համարում ընդդիմություն: Նրանք մաս են կազմում այս կեղեքող համակարգի, նրանք համակերպվել են և համակերպվում են, մեղսակից են երկրի անցած տասից ավելի տարիների թալանին»:

Ըստ «Սարդարապատ շարժման» նախաձեռնող խմբի ղեկավարի՝ Դաշնակցության ղեկավարներից շատերը, ինչպես այս իշխանության շատ պարագլուխներ, ապագայում պատասխան են տալու անկախ դատարանի առջև:

Ինչ վերաբերում է մի խումբ երիտասարդների նախաձեռնած ստորագրահավաքին՝ Ժիրայր Սեֆիլյանին քաղաքացիություն տալու վերաբերյալ, վերջինս պատասխանեց. «Ես իհարկե շնորհակալ եմ երիտասարդներից, որ փորձում են այդ խնդիրը լուծել: Ես որևէ ակնկալիք չունեմ, ես խնդիր չունեմ. քաղաքացիություն ունեմ, թե չունեմ՝ դա ոչ մի բան չի փոխի իմ ընթացքում»:

Սակայն Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատարը նշում է, որ, անշուշտ, կցանկանար ՀՀ քաղաքացի լինել, որովհետև, օրինակ, 1-2 տարի անց իր տղային չեն զորակոչի բանակ, քանի որ արտասահմանցի է, ինչը Սեֆիլյանը ցավալի է համարում, կամ կցանկանար տեսնել արտասահմանում բնակվող իր հարազատներին և, ընդհանրապես, շփվել Սփյուռքի հայրենակիցների հետ:

«Այս ամենը սկսվեց Քոչարյանի օրոք, և արդեն մոտ 12 տարի է՝ դուրս չեմ եկել Հայաստանից: Քոչարյանը հույս ուներ, որ ես մի օր դուրս կգամ, ու էլ չեն թողնի՝ վերադառնամ, ես էլ, ի հեճուկս նրանց, 12 տարի է՝ դուրս չեմ գալիս երկրից»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում