Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Սփյուռքը դառնում է սպառնալիք

ՀՀ ԱԱԾ վերջին բացահայտումից հետո, թերևս արժե անդրադառնալ Սփյուռքին՝ մանավանդ, որ սա ամենևին էլ առաջին դեպքը չէ, որ արտերկրում ապրող հայությունից, ավելի շուտ` դրա տարբեր սեգմենտներից մարտահրավերներ են ուղղվում Հայաստանի կայունությանը, մեր երկրի անվտանգությանը: Հայաստանի և Սփյուռքի օրակարգերը ներդաշնակ չեն եղել դեռ համազգային շարժման տարիներին, երբ հայ ավանդական քաղաքական միտքը` դաշնակցած սովետահայ պալատական մտավորականության և կոմունիստական պրոպագանդայի հետ, պանթուրքիզմի սպառնալիքով ահաբեկում էր ազատության ճանապարհը բռնած Հայաստանի ժողովրդին: Դա իսկական գաղափարական, քարոզչական տեռոր էր` ավելի վտանգավոր, քան` Մոսկվայի արածը:

Հայաստանի անկախությանը հակադրվելու հարցում դաշնակից էին դարձել Մոսկվայի կոմունիստական իշխանությունն ու հայ ավանդական կուսակցությունները` հատկապես ՀՅԴ-ն: Համազգային շարժումը «կտրել» էր ոչ միայն կոմունիստական նոմենկլատուրայի, այլ նաև Դաշնակցության հացը, որը տասնամյակներ շարունակ Հայ դատը դարձրել էր իր քսակը լցնելու, Սփյուռքն «ընկերների» քմահաճության թիրախ դարձնելու միջոց: Երևանում ձևավորվում էր պետականաստեղծ, ռացիոնալ քաղաքական հոսանք` մարգինալ դարձնելով ուժերի, որոնք իրենց կենսագրության ամբողջ շրջանում իրական հայրենիքի գաղափարը ստորադասել են «Մեծ Հայաստանի» ցնորքին, պրագմատիզմը` կենացին:

Տնավեր այդ հոսանքը Երրորդ հանրապետության առաջին տարիներին իրեն դուրս էր զգում Հայաստանում որոշումներ կայացնելու գործընթացից, և պատահական չէ, որ երիտասարդ պետության դեմ առաջին ահաբեկչական գործողությունը` «Դրո»-ի գործը կապված էր ՀՅԴ-ի ու Սփյուռքի որոշակի շրջանակների հետ: Էլ ավելի պատահական չէ, որ տակավին վերջերս «Դրո»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Արմենակ Մնջոյանը ՀՅԴ ղեկավարությանը մեղադրեց ռուսական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված լինելու մեջ: Ըստ Մնջոյանի տրամաբանության` «Դրո»-ի գործը հենց ՀՅԴ վերնախավի ու ռուսական հատուկ ծառայությունների «սիրային գրկախառնության» դրսևորում է:

«Դրո» ահաբեկչական ցանցը իսկական դիվերսիա էր մեր պետության, պատերազմի մեջ գտնվող, դեռ մինչև վերջ չձևավորված բանակի դեմ: «Ախպարական» հետք կար նաև «31»-ի գործում, որը դարձյալ կապվում է ՀՅԴ-ի անվան հետ: 1995-ին Վազգեն Սարգսյանի սպանությունը կանխվեց, չորս տարի հետո` հնարավոր չեղավ… Սփյուռքի հետ կապված` վիճակը հիմա ավելի ողբերգական է դարձել, որովհետև արտագաղթը ձևախեղել է ոչ միայն Հայաստանի սոցիալական պատկերը, այլ նաև որակապես փոխել է Սփյուռքը` այն դարձնելով իրական մարտահրավեր Հայաստանի անվտանգության համար:

Վերջին 25 տարիներին Հայաստանը լքածները դարձել են Սփյուռքում եղանակ ստեղծողները` դուրս մղելով պետականաստեղծ փոքր սեգմենտին, Սփյուռքը դարձնելով ռադիկալ տրամադրությունների միջավայր: Հայաստանից գնացածների մի մասը «Սասնա ծռեր»-ի կողմնսկիցներն են, մյուսները` հակառակորդները, բայց նրանց միավորում է վայրի ռադիկալիզմը: Ուսումնասիրեք վերջին տարիների ահաբեկչության փորձերը. բոլոր խմբերում կամ Սփյուռքի ներկայացուցիչներ են, կամ` փողեր: «Սասնա ծռեր»-ի ոգեշնչողը` Ժիրայր Սեֆիլյանը, սփյուռքահայ է, «ծռությանն» ակտիվ խրախուսել են Սփյուռքից, մղել արկածախնդրության: «Նորք-Մարաշի» զինված խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի փողերը նույնպես` Սփյուռքի ծագում ունեն: Նույնը վերաբերում է Սամվել Բաբայանի գործին, որտեղ հստակ երևում են ռուսահայ ծագման փողեր: Էլ չենք խոսում ԱԱԾ-ի վերջին բացահայտման մասին, որի հիմնական «հերոսը» ԱՄՆ քաղաքացի հանդիսացող հայ է:

Ամերիկաներում տաք նստած որոշում են Հայաստանում ապրողների ապագան և դիսկոմֆորտ են զգում, որ օտարված են Հայաստանի որոշումների վրա ազդելու հնարավորությունից: Այս հարթության վրա էլ ծնվում են դավադիր մտադրություններն ու խմբերը, որոնց հիմնական թիրախը Սերժ Սարգսյանն է, որը, անկախ իր բոլոր թերություններից, այսօրվա էլիտայում միակն է, որ ասոցացվում է այսօրվա հանրապետության, 88-ի շարժման հետ: Սփյուռքը` իր հնացած ու քյարթու մաքսիմալիզմով և նորացած մատղաշ ռադիկալիզմով դարձել է լուրջ սպառնալիք Հայաստանի անվտանգության համար: Համարժեք գործողություններ են պետք, քանի ստեղծված իրավիճակի ֆոնին «հյուսիսային քամին» հերթական ավերը չի գործել Հայաստանում:

 

Լուսանկարը՝ gettyimages-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում