ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը մի շարք ավիաընկերությունների Ամանորի տոների ընթացքում զբոսաշրջային ուղղություններով ոչ կանոնավոր չվերթներ իրականացնելու թույլտվություն է տրամադրել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը:
Ստորև ներկայացված է ոչ կանոնավոր չվերթների երթուղիների, ավիաընկերությունների, թռիչքների իրականացման ժամկետների, չվերթների իրականացման օրերի և չվերթների պատվիրատուների մասին տեղեկատվությունը:
Ձմեռային հանգստի կազմակերպման նպատակով քաղաքացիական ավիացիան առաջարկում է հետևել նաև Հայաստանի Հանրապետությունից և դեպի Հայաստանի Հանրապետություն իրականացվող կանոնավոր չվերթների չվացուցակին: