Friday, 19 04 2024
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Պայմանավորվածություն է ձեռք բերվել լիբանանցի գործարարների՝ Հայաստան այցելությունների վերաբերյալ

Լիբանանում ՀՀ դեսպանության, Հայաստանի զարգացման հիմնադրամի և «Մենեջմենթ միքս» ընկերության համատեղ կազմակերպմամբ դեկտեմբերի 12-15-ը կայացավ Հայաստանի գործարար պատվիրակության այց Լիբանան, որը ղեկավարում էր ՀԶՀ գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։ Պատվիրակության կազմում ընդգրկված էին մեկ տասնյակից ավելի տարբեր ոլորտներ ներկայացնող հայ գործարարներ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, այցի շրջանակներում դեկտեմբերի 12-ին Լիբանանի գործարարների համաշխարհային ընկերակցության (RDCL World) նախագահ Ֆուադ Զմոկհոլի կողմից կազմակերպվել էր գործարար ընթրիք, որին մասնակցում էին հայկական պատվիրակության անդամները և լիբանանյան գործարարները։ Ծավալված քննարկումների ադրյունքում ստորադրվեց փոխըմբռնման հուշագիր, ձեռք բերվեցին նախնական գործարար համաձայնություններ։

Դեկտեմբերի 13-ին Four Seasons հյուրանոցում տեղի ունեցավ «Փորձի փոխանակում և այլընտրանքային համագործակցություն» խորագրով գործարար համաժողով, որին Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հանդես եկավ բացման խոսքով և վարեց համաժողովի առաջին նիստը։

Հիմնական ելույթներով հանդես եկան Լիբանանի տնտեսության և առևտրի նախարար Ռաեդ Խուրին, ՀԶՀ գործադիր տնօրեն Արմեն Ավակյանը, Լիբանանի առևտրի, արդյունաբերության և գյուղատնտեսության պալատի (CCIA) նախագահ Մոհամադ Շուհեյրը, Լիբանանի արտադրողների ընկերակցության (LIA) նախագահ Ֆադի Ժմայելը, Լիբանանի ներդրումների խթանման գործակալության (IDAL) նախագահ Նաբիլ Այթանին, Լիբանանի գործարարների համաշխարհային ընկերակցության (RDCL World) նախագահ Ֆուադ Զմոկհոլը, Մենեջմենթ Միքս ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ռաֆֆի Սեմերջյանը, Գարդենիա ընկերության ղեկավար Նիկոլա Աբու Ֆայսալը։

Փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց ՀԶՀ և Լիբանանի առևտրի, արդյունաբերության և գյուղատնտեսության պալատի (CCIA) միջև, որից հետո տեղի ունեցան քննարկումներ և «գործարար֊գործարար» (B2B) ձևարափով հանդիպումներ:

Դեկտեմբերի 14-ին հայկական պատվիրակության անդամներն այցելեցին Բեյրութի առևտրականների պալատ և Լիբանանի առևտրի, արդյունաբերության և գյուղատնտեսության պալատ, հանդիպումներ և քննարկումներ անցկացրին իրենց լիբանանցի գործընկերների հետ։ ՀԶՀ և Բեյրութի առևտրականների պալատի միջև ստորագրվեց Փոխըմբռնման հուշագիր։

Նույն օրը պատվիրակության ղեկավար Արմեն Ավակյանը, դեսպան Սամվել Մկրտչյանը և պատվիրակության մի քանի անդամներ հանդիպումներ ունեցան Բեյրութի քաղաքապետ Ջ. Ջամալ Այթանիի և Լիբանանի կենտրոնական բանկի կառավարիչ Ռիադ Սալամեհի հետ։ Նույն օրը երեկոյան հայկական պատվիրակությունը մասնակցեց «Բիզնեսի և առևտրի համաշխարհային խորհրդի» կազմակերպած միջոցառմանը, որի ընթացքում շարունակվեցին գործարարների շփումները։

Դեկտեմբերի 15-ին կայացան պատվիրակության հանդիպումները Լիբանանի արդյունաբերողների ընկերակցությունում և Լիբանանի ներդրումների խթանման գործակալությունում։

Բոլոր հանդիպումների և գործարար համաժողովի ընթացքում հանգամանալից ներկայացվեցին Հայաստանի ներդրումային միջավայրը, գործարարությանը նպաստող կանոնակարգումները, ԵԱՏՄ անդամության և ԵՄ հետ գործընկերության ընձեռած հնարավորությունները։ Պայմանավորվածություններ ձեռք բերվեցին համագործակցության, ինչպես նաև լիբանանցի գործարարների՝ Հայաստան այցելությունների վերաբերյալ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում