Wednesday, 24 04 2024
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը

Արձանագրությունների ստորագրումից տարիներ անց Անկարան պատրաստ չէ կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները. ՀՀԱԳՆ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել հայ-թուրքական արձանագրությունների առնչությամբ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, հայտարարության տեքստում ասվում է.

«Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ Թուրքիայի ԱԳՆ դեկտեմբերի 14-ի մեկնաբանությունը 2009թ.-ի ցյուրիխյան արձանագրությունների տառն ու ոգին աղավաղելու հերթական աղաղակող օրինակ է։

Նախագահ Սարգսյանի նախաձեռնած Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ մեր դիրքորոշումն արտահայտված էր առանց նախապայմանների կարգավորման հայտնի մոտեցմամբ: Թուրքական կողմի հետ հենց այս ընդհանուր փոխըմբռնմամբ մենք սկսեցինք բանակցային գործընթացը և եկանք պայմանավորվածությունների:

Ինչպես հայտնի է, արձանագրությունների ստորագրումից անմիջապես հետո Անկարան հետ կանգնեց պայմանավորվածություններից՝ ոչ միայն մերժեց վավերացնել դրանք, այլև վերադարձավ նախապայմանների լեզվին, որը նա օգտագործում էր մինչև գործընթացի մեկնարկը: Թուրքիայի արտգործնախարարության վերջին մեկնաբանությունը նույն շարքից է։

Անկարան չի խորշում ևս մեկ անգամ կրկնել իր նախապայմանները, կապելով հայ-թուրքական հարաբերությունները Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի՝ Ադրբեջանի օգտին լուծման հետ՝ կամայական հղում կատարելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին, որոնք որևէ առնչություն չունեն կարգավորման բանակցային գործընթացի հետ։ Բոլորին է հայտի, որ Արձանագրություններում ղարաբաղյան հակամարտության կամ որևէ նախապայմանի մասին խոսք անգամ չկա։ Ստորագրումից հետո, վերստին նախապայմանների լեզվին վերադառնալով, Թուրքիան դեմ գնաց միջազգային հանրությանը, որն, ինչպես այն ժամանակ, այնպես էլ այսօր աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների՝ առանց նախապայմանների կարգավորմանը։

Թուրքական կողմը հրաժարվեց արձանագրությունների վավերացումից և ողջ գործընթացը միտումնավոր մղեց դեպի փակուղի։ Հայաստանը հենց այդ պատճառով ստիպված էր կասեցնել վավերացման ընթացակարգը՝ դեռ մնալով կարգավորման գործընթացում, ինչը տարբեր երկրների ղեկավարների կողմից ըմբռնումով ընկալվեց և ողջունվեց:

Ակնհայտ է, որ այսօր էլ՝ Արձանագրությունների ստորագրումից տարիներ անց, Անկարան պատրաստ չէ կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները։

Նորություն չէ, որ Թուրքիայի իշխանությունները կառչում են կարծրատիպային մոտեցումներից, փորձում են շինծու մեղադրանքներ հնչեցնել։ Հարյուր տարուց ավել է, ինչ այդ երկրի ղեկավարությունը ժխտում է Հայոց ցեղասպանությունը։ Մի՞թե ավելի հեշտ է ժխտողականության միջոցով իր ուսերին վերցնել Օսմանյան կայսրության կողմից գործված հարյուրամյա վաղեմության մեծ ոճրի մեղքը, քան ճանաչել այն՝ կարևոր ծառայություն մատուցելով թե սեփական ժողովրդի, թե տարածաշրջանի ապագայի, թե նոր ցեղասպանությունների կանխարգելման գործին։

Անկարան գնում է հակառակ ուղիով։ Թուրքիայի ԱԳՆ մեկնաբանությունը պնդում է, թե իբր Հայոց ցեղասպանության ճանաչման ջանքերը սխալ են բարոյական ու իրավական առումով և վատ նպատակներ հետապնդող քայլեր են։ Ստացվում է, որ Թուրքիան բարոյականության խրատներ է տալիս Ֆրանսիային, Գերմանիային, Ավստրիային, Ռուսաստանին, Ուրուգվային, Արգենտինային, Բելգիային, Հունաստանին և տասնյակ այլ երկրների, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։

Զավեշտալի է, որ Թուրքիան, որն աշխարհում խոսքի ազատության ամենամեծ սահմանափակողներից մեկն է, ժխտողականությունը փորձում է արդարացնել խոսքի ազատության պատճառաբանությամբ։

Ինչպես արձանագրությունների ստորագրումից հետո, այնպես էլ այսօր աշխարհի տարբեր մայրաքաղաքներում հստակ գիտակցում են, որ գնդակը թուրքական կիսադաշտում է, որ Հայաստանը արել է հնարավորինը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար։ Անկարայում այս և այլ իրողությունների գիտակցման բացակայումն է, որ աշխարհով մեկ արմատավորում է զգացումը, որ Թուրքիան և միջազգային հանրությունը խոսում են տարբեր լեզուներով։

Եվ կրկնենք, որ հենց սա է պատճառը, որ Նախագահ Սարգսյանը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարեց, որ ցյուրիխյան արձանագրությունների կենսագործման ուղղությամբ շարունակաբար որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը 2018 թվականի գարնանը դրանք կհայտարարի առ ոչինչ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում