Լեհաստանի Կատովիցե քաղաքում տեղի ունեցած կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը, 22 հնարավորից վաստակելով 16 միավոր, զբաղեցրել է 14-րդ տեղը:
Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել է Բելառուսի ներկայացուցիչ Սերգեյ Ժիգալկոն վաստակելով 18 միավոր:
Այսօր և վաղը Կատովիցեում կանցկացվի արագ շախմատի Եվրոպայի առաջնությունը, որտեղ հանդես կգա 1187 շախմատիստ: Այս մրցաշարում Զավեն Անդրիասյանը վարկանիշով 25-րդն է: