Friday, 19 04 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ

Իսրայելի հետ հարաբերություններում շրջադարձ պետք չէ. ի՞նչ է սպառնում Երուսաղեմի հայկական կալվածքներին

Լիբանանի «Ազդակ» թերթի խմբագիր Շահան Գանդահարյանի կարծիքով՝ Թրամփի՝ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումը անակնկալ չէր։ «Իսրայելի պետական համապատասխան կառույցները որոշում ունեին Երուսաղեմին Իսրայելի մայրաքաղաքի կարգավիճակ տալու հետ կապված։ Կարծում եմ՝ նաև Թրամփի հայտարարությունը, իբրև միտում, թեժացրեց իրավիճակը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Գանդահարյանը։

Ըստ մեր զրուցակցի՝ հայկական պաշտոնական արձագանքները տեղին էին. «Պաշտոնական Երևանը բավականին զուսպ, կշռադատված հայտարարություն արեց՝ անուղղակիորեն ասաց, որ Թրամփի հայտարարությունն անտեղի էր։ Երբ ասվում է, որ հակամարտող կողմերն իրենք պետք է լուծում գտնեն, երրորդ կողմը թեժացնող հայտարարություն չպետք է անի»։

Մեր այն դիտարկմանը, որ Երուսաղեմի պատրիարքությունը բավական վրդովված և տագնապած է։ Ի՞նչ կարող է պատահել հայկական կալվածքների հետ, Շահան Գանդահարյանն արձագանքեց. «Կարծում եմ մտահոգություն կա, բայց եթե պատրիարքության պաշտոնական հայտարարությունները նայենք՝ զսպվածություն կա։ Առայժմ բավարարվում են փոխանցելով, որ հայկական թաղամասերում իրավիճակը հանգիստ է, բայց անմիջական շրջապատում խնդիրներ հնարավոր են»։

Ըստ նրա՝ հայ-իսրայելական հարաբերություններում կտրուկ շրջադարձի նախադրայալներ չկան։ «Այդ հարաբերությունները բնական ու հավասարակշռված են, այս կոնֆլիկտային իրավիճակում երկու բան է հաշվի առնվում՝ ՀՀ անվտանգության , բազմավեկտոր քաղաքականության գերակա ուղղությունները, մյուս կողմից էլ՝ տեղում ապրող հայ համայնքի վիճակը։ Ուստի, հավասարակշռված քայլեր են պետք, և մենք հենց դրա ականատեսը եղանք»,- ասաց Գանդահարյանը։

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում