Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականը հնարավոր է, որ չմեկնի 2018թ. Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնությանը: Այդ մասին տեղեկացնում է El Pais-ը:
FIFA-ն նամակ է ուղարկել Թագավորական Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիային (ԹԻՖՖ), որում խնդրում է երկրի ղեկավարությանը չմիջամտել ֆեդերացիայի նոր նախագահի ընտրությունների գործընթացին: Հակառակ դեպքում ֆուտբոլային թիմին կարող են զրկել 2018-ի ԱԱ-ին մասնակցելու իրավունքից:
Ավելի վաղ կաշառակերության մեղադրանքով պաշտոնաթող է արվել Անխել Մարիա Վիլյարը, որի պարտականությունները ժամանակավորապես ստանձնել է Խուան Պադրոն: