ԱՄՆ-ը Երուսաղեմում Լացի պատը համարում է Իսրայելի տարածք: Այս մասին ուրբաթ լրագրողներին հայտարարել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը:
«Մենք չենք կարող պատկերացնել իրավիճակ, որում Արևմտյան պատն Իսրայելի մաս չլիներ: Բայց ինչպես ասել է նախագահ (ԱՄՆ Դոնալդ) Թրամփը՝ Իսրայելի ինքնիշխանության կոնկրետ սահմանները պետք է (Երուսաղեմի) վերջնական կարգավիճակի վերաբերյալ համաձայնագրի մաս լինեն»,- ասել է նա: