Դանիայի խորհրդարանը թույլատրել է բժշկական կանեփ օգտագործել մի շարք հիվանդություններով տառաապող հիվանդների համար, որոնց վրա չեն կարողացել ազդել ուրիշ ցավազրկող միջոցներ: Մարիխուանան ուժեղ քրոնիկական ցավերով հիվանդներին կնշանակվի հունվարի 1-ից, հայտնում է economistua.com-ը՝ հղում անելով Դանիայի առողջապահության նախարարությանը:
Բժշկական կանեփն օրինականացվել է որպես փորձ: Նոր կարգը կգործի 4 տարի, կանեփի կիրառման ազդեցությունը մշտապես կվերլուծի հետազոտողների խումբը:
Նշվում է, որ որոշումը միաձայն է ընդունվել խորհրդարանում: