Թուրքիայի Տնտեսական զարգացման հիմնադրամի նախագահ Այհան Զեյթինօղլուն հայտարարել է, որ Թուրքիայում կատարված վերջին ուսումնասիրությունների համաձայն՝ այդ երկիր քաղաքացիների 78,9%-ը կողմ է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը: Այս մասին հայտնում է mk-turkey-ն:
2017 թ. հիմնադրամի անկացրած հարցման արդյունքները հրապարակվել են Բրյուսելում Թուրքիայի և ԵՄ-ի երկխոսության բարձր մակարդակով նիստի ժամանակ:
Նոյեմբերի 18-19-ին 18 քաղաքներում 1 311 մարդու մասնակցությամբ անցկացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ բնակչության քաղաքացիների թիվը, ովքեր համոզված են, որ Թուրքիան կկարողանա մոտ ապագայում ԵՄ անդամ դառնալ, չի գերազանցում 31,2%-ը: