Saturday, 20 04 2024
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին

88-ի շարժում-30. ինչո՞ւ բաժանվեցին Տեր-Պետրոսյանի և Վազգեն Մանուկյանի ճանապարհները

Համազգային շարժման տարիներին «Ղարաբաղ» կոմիտեի միասնականությունը ֆենոմենալ դրսևորում ուներ, որովհետ դրանում ընդգրկված էին համալսարանական և ակադեմիական շերտերը ներկայացնող մտավորականներ, որոնցից յուրաքանչյուրը անհատականություն էր` սեփական արժեքային համակարգով ու տեսակետով: Կոմիտեի ֆենոմենը` ներքին տոլերանտության բացառիկ դրսևորումն էր և հարցերի տևական քննարկումը` մինչև ձևավորվեր կոնսենսուս:

Երբ 1989-ի նոյեմբերին ձևավորվեց ՀՀՇ-ն, վարչության առաջին նախագահ ընտրվեց Վազգեն Մանուկյանը` թեև արդեն այդ ժամանակ ակնհայտ էր, որ հասարակական վստահության ավելի մեծ ռեսուրս ունի Լևոն Տեր-Պետրոսյանը: Հենց նա էլ` ՀՀՇ-ի կողմից 1990-ի օգոստոսին առաջադրվեց Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնի համար և օգոստոսի 4-ին ընտրվեց Հայաստանի ղեկավար` չորս լարված քվեարկության արդյունքում հաղթելով ՀԿԿ առաջին քարտուղար Վլադիմիր Մովսիսյանին: Օգոստոսի 13-ին վարչապետի պաշտոնում ընտրվեց Վազգեն Մանուկյանը: Չլիներ ՀՀՇ-ի միասնականությունը` հնարավոր չէր լինի լեգալ ճանապարհով իշխանությունից հեռացնել կոմունիստական վերնախավին:

Իշխանություն դարձած ՀՀՇ-ում առաջին հակասությունները ջրի երես դուրս եկան 1990-ի նոյեմբերին, երբ ԳԽ որոշումներով իշխանությունն, ըստ էության, կենտրոնացավ վարչապետ Վազգեն Մանուկյանի ձեռքերում, ինչը միանշանակ չէր ընդունվում խորհրդարանական մեծամասնության կողմից` հատկապես, որ Մանուկյանը կայացրել էր մի քանի վիճահարույց կադրային որոշումներ` կառավարության պատասխանատու պաշտոններում նշանակելով կասկածելի անցյալ ու վարք ունեցող մի քանի գործիչների: 1991-ի մայիսից` Լևոն Տեր-Պետրոսյանի և Վազգեն Մանուկյանի կողմնակիցների հակասություններն արդեն հրապարակային բնույթ ունեին, որովհետև վերջիններս դեմ էին կառավարման նախագահական մոդելին անցմանը: Համենայն դեպս, դա էր հակասությունների տեսանելի դրսևորումը` չնայած իրազեկ մարդիկ պնդում են, որ ՀՀՇ-ի ներսում Տեր-Պետրոսյան-Մանուկյան զույգի միջև պայքար էր սկսվել իշխանության համար: Վազգեն Մանուկյանը 1991-ի հոկտեմբերի 16-ի նախագահական ընտրություններին չմասնակցեց, սակայն անկախության հռչակումից օրեր անց` սեպտեմբերի 26-ին հեռացավ վարչապետի պաշտոնից: ՀՀՇ-ի պառակտման հետևանքով ստեղծվեց շարժման, այսպես կոչված, երկրորդ մայր կուսակցությունը` ԱԺՄ-ն:

Համազգային շարժումը` միասնական թիմով, իրականություն դարձրեց Հայաստանի ինքնիշխանության հռչակման ու կոմունիստական ռեժիմի տապալման պատմական առաքելությունը, սակայն, ըստ էության, չդիմացավ իշխանության փորձությանը:

Տեր-Պետրոսյան-Մանուկյան կամ ՀՀՇ-ԱԺՄ դիմակայությունը, ավաղ, Հայաստանում հանգեցրեց իշխանություն-ընդդիմություն հարաբերությունների անտագոնիստական մոդելի ստեղծմանը, որի պիկը դարձան 1996-ի վիճահարույց նախագահական ընտրությունները և դրանց հաջորդած աղմկոտ իրադարձությունները, խորհրդարանի շենքի գրավումը, ձերբակալությունները:

1996-ին շարժման երկու առաջնորդները հասցրել էին քաղաքական տրանսֆորմացիայի ենթարկվել` դժբախտաբար, բացասական իմաստով: Լևոն Տեր-Պետրոսյանը դաշինքի էր գնացել բյուրոկրատական նոմենկլատուրայի հետ` չեղարկելով քաղաքական և տնտեսական բարեփոխումները, Վազգեն Մանուկյանի հարթակում հայտնվել էին նույնիսկ գործիչներ, ովքեր կողմ էին Հայաստանի միացմանը Ռուսաստան-Բելառուս միությանը:

Լեգենդար կոմիտեի առաջնորդները շատ վատ ծառայություն մատուցեցին Հայաստանի քաղաքական համակարգին` 1996-ին հարուցելով իշխանության ճգնաժամ, ինչն 1998-ին հանգեցրեց, ըստ էության, պալատական հեղաշրջման: 1998-ից հետո Տեր-Պետրոսյանն ու Վազգեն Մանուկյանը մղվեցին քաղաքական կյանքի լուսանցք, որովհետև անտագոնիզմի ռեսուրսն, ըստ էության, մսխել էր նրանց թիմերի քաղաքական, կազմակերպչական ռեսուրսները:

2008-ի վերադարձով Լևոն Տեր-Պետրոսյանը համազգային շարժման նոր հայտ ներկայացրեց: «Ղարաբաղ» կոմիտեի լուսահոգի անդամ, ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանը նույնիսկ փորձեց հաշտեցնել Լևոն Տեր-Պետրոսյանին ու Վազգեն Մանուկյանին, իր տանը կազմակերպեց նրանց հանդիպումը: Տեր-Պետրոսյան-Մանուկյան նոր դաշինքը գուցե հաղթանակի բանաձև դառնար: Բայց 88-ի շարժման առաջնորդների հաշտությունը տեղի չունեցավ: Դա, թերևս, իրատեսական չէր` ինչպես այն, որ 2008-ին կարող է կրկնվել 88-ի էֆեկտը, երբ Ազատության հրապարակը լուծեց իշխանության հարց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում