Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար Հուլուսի Աքարն Անկարայում բանակցել է իր ռուս գործընկեր Վալերի Գերասիմովի հետ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Թուրքիայի ռազմական գերատեսչությանը:
«Գեներալ Հուլուսի Աքարը Թուրքիայի գլխավոր շտաբում դեկտեմբերի 15-ին բանակցել է ՌԴ գլխավոր շտաբի ղեկավար Վալերի Գերասիմովի հետ»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Բանակցությունների ընթացքում քննարկված թեմաների մասին չի հաղորդվում: