Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստում Գեւորգ Սաֆարյանի հարցաքննությունն ընթացավ լարված մթնոլորտում: Նրա ցուցմունքն ավելի շատ քաղաքական ելույթ էր հիշեցնում, ինչը հունից հանեց դատավոր Տաթևիկ Գրիգորյանին: Իշխանության գործունեության մասին Սաֆարյանի գնահատականներից բարկացած դատավորը պարբերաբար ընդհատում էր նրան՝ բղավելով, որ Սաֆարյանը խոսի մեղադրանքի շուրջ և հարցերին պատասխանի ըստ էության:
«Մի խումբ խունտա խաբեությամբ զենքի կիրառմամբ զավթել է ժողովրդի իշխանությունը… այս իշխանությունը եկել է Մարտի 1-ով, որտեղ առնվազն 10 զոհ է եղել, այս խունտայի կատարած քրեական գործունեության արդյունքում քննչական մարմինն ամեն կերպ գործ է սարքել, որ կալանավորի Ժիրայր Սեֆիլյանին»,- ասաց Գեւորգ Սաֆարյանը