Apple ամերիկյան կորպորացիան կստիպի իր ձայնային օգնականին ավելի լավ լսել օգտատիրոջն ու արձագանքել շշնջոցին։ Համացանցում հրապարակվել է ընկերության արտոնագիրը՝ կապված Siri ձայնային օգնականի հետ, հայտնում է Gizmodo պարբերականը։
Արտոնագիրը գրանցվել է դեռևս անցած տարի, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն հիմա։
Բարելավման արդյունքում ձայնային օգնականը կպատասխանի օգտատիրոջ ինտիմ հարցերին՝ առանց կողմնակի անձանց ուշադրությունը գրավելու։ Օրինակ, գտնվելով օդանավակայանում, կարելի է օգնականին կամացուկ հարցնել, թե որտեղ է գտնվում պետքարանը։