Ամերիկացի բասկետբոլիստ Մայքլ Ջորդանը գլխավորել է Forbes ամսագրի վարկածով բոլոր ժամանակների ամենահարուստ 25 մարզիկների ցուցակը։
Ամսագրի կայքում հրապարակված վարկանշային աղյուսակի համաձայն՝ ամերիկացին իր կարիերայի ընթացքում աշխատել է 1.85 մլրդ դոլար։
Ջորդանն ԱՄՆ Ազգային բասկետբոլային ասոցացիայի վեցակի չեմպիոն է, ինչպես նաև կրկնակի օլիմպիական չեմպիոն։
Ամենահարուստ մարզիկների եռյակում են Ջորդանի հայրենակիցները՝ գոլֆիստներ Թայգեր Վուդսը (1,7 մլրդ դոլար) և Առնոլդ Փալմերը (1,4 մլրդ դոլար)։
Ֆուտբոլիստների շարքում ամենահարուստն Անգլիայի հավաքականի նախկին խաղացող Դևիդ Բեքհեմն է (800 մլն դոլար, 6-րդ հորիզոնական)։
Պորտուգալացի Քրիշտիանու Ռոնալդուն վարկանիշում զբաղեցրել է 12-րդ տեղը (725 մլն դոլար)։ Արգենտինացի Լիոնել Մեսսին 16-րդ հորիզոնականում է (600 մլն դոլար)։