Երգչուհի Լեդի Գագայի վերջին ֆոտոսեսիան նրա երկրպագուների մոտ դժգոհություն է առաջացրել։ Նա միևնույն կերպարում երկար չի մնում, շարունակ նոր սանրվածք, դիմահարդարում և ոճ է փորձում։ Սովորաբար երկրպագուները ոգևորությամբ են արձագանքում նրա կերպարանափոխությանը, սակայն այս անգամ քննադատություն են հնչեցրել երգչուհու հասցեին՝ Քիմ Քարդաշյանին նմանակելու համար։
Ֆոտոսեսիան իրականացվել է Chen Peng ապրանքանիշի գովազդային արշավի համար։ Գագայի պլատինե շիկահեր վարսերը և դիմահարդարումը կրկնել են Քիմ Քարդաշյանի կողմից արդեն ցուցադրված ոճը։
Գագան չի արձագանքել երկրպագուների քննադատություններին, սակայն շուտով լուսանկարներ է հրապարակել իրեն առավել բնորոշ կերպարով։