Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Հանրային խորհրդում քննարկվել է «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագիծը

Հանրային խորհրդում դեկտեմբերի 15-ին, ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել նիստ, որի օրակարգում եղել է «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը, որին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանը, ԿԳՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը, բուհական համակարգի ներկայացուցիչներ, կրթության ոլորտի փորձագետներ:

Ինչպես տեղեկացրին Հանրային խորհրդից, Փոխնախարարը հիմնավորել է «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը և ներկայացրել հիմնական նպատակները, որոնք են՝ բարձրագույն կրթության համակարգի կարգավորման, որակի ապահովման և կատարելագործման արդյունավետ իրավական հենքի ստեղծումը, համակարգի մրցունակությունը, նորարարությունների ներդրումը, բարձրագույն կրթության շարունակական զարգացման գործում հասարակության և պետության դերակատարության կարգավորումը:

Հանրային խորհրդի անդամները, որոնցից շատերը նաև սերտ առնչություն ունեն բարձրագույն կրթության համակարգի հետ, բարձրացրել են օրենքի նախագծի հետ կապված մի շարք հարցեր, մտահոգություններ և ներկայացրել են առաջարկներ բուհի ակադեմիական, կադրային, կազմակերպական և ֆինանսական ոլորտների վերաբերյալ: Մասնավորապես քննարկվել են կրթության որակի ապահովման, պրոֆեսորադասախոսական կազմի զբաղվածության խնդիրները, խնդրահարույց է համարվել օրենքով սահմանված տարիքային սահմանափակումը, ըստ որի 70 տարին լրացած անձը գիտամանկավարժական պաշտոնների մրցույթին չի կարող մասնակցել, և ռեկտորը կարող է նրա հետ կնքել մինչև 1 տարի ժամկետով աշխատանքային պայմանագիր: Մանրամասն անդրադարձ է կատարվել ասպիրանտուրայում նախատեսվող բովանդակային փոփոխություններին, կրթական չափորոշիչներին, հեռավար ուսուցմանը, բուհերի կառավարման համակարգին, անցումային դրույթների հետ կապված հարցերին, ուսումնական գործընթացի կազմակերպման նոր սկզբունքներին (բարձրագույն կրթության եռաստիճան համակարգ, բարձրագույն կրթության կարճ շրջափուլ՝ նախաբակալավրի որակավորում, մասնագիտության դոկտոր (գիտությունների թեկնածու՝ PhD), որակավորումների պետական գրանցամատյան և այլն): Հանրային խորհրդի անդամները նաև մատնանշել են այն դրական փոփոխությունները, որոնք կարող են ապահովվել նոր օրենքի ընդունմամբ:

Կրթության և գիտության փոխնախարարը շնորհակալություն է հայտնել Հանրային խորհրդին՝ արդյունավետ քննարկման և ներկայացված առաջարկների համար՝ քննարկումն առանձնացնելով իր պրոֆեսիոնալ բարձր մակարդակով և խոստանալով հաշվի առնել ներկայացված առաջարկներն ու դիտողությունները:

Վազգեն Մանուկյանն օրենքի նախագծի ուսումնասիրման նպատակով Հանրային խորհրդում ստեղծված աշխատանքային խմբի անդամներին հանձնարարել է ի մի բերել քննարկման ընթացքում հնչած տեսակետները, առաջարկներն ու դիտողությունները և մշակել համապատասխան փաստաթուղթ՝ պատրաստվելով այն առաջիկայում քննարկել ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հետ հանդիպման ժամանակ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում