Thursday, 18 04 2024
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ
21:50
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
Podcast կարևորի մասին
21:20
Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններում անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի
Ռուսաստանը խոստովանեց պարտությունը
Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին
ՌԴ Տյումենի մարզի ութ բնակավայրերում տարհանում է հայտարարվել
ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները հայտնել են երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու պատրաստակամություն

Եթե Ադրբեջանը որոշի պատերազմ սկսել, դա կանխելն անհնար է

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ծավալուն հարցազրույց է տվել «Արմենիա» հեռուստաընկերության «Բանաձև» հաղորդմանը՝ խոսելով Հայաստանին առնչվող ամենատարբեր հարցերի շուրջ՝ սկսած արտաքին քաղաքականությունից մինչև Լեռնային Ղարաբաղի հիմնահարց, ներքին կյանք և իր՝ քաղաքականության մեջ մնալու հարցը:

Կբացառվեն նաև այլ գործողություններ

Խոսելով Ղարաբաղյան հիմնախնդրի մասին՝ նախագահը համաձայնել է այն պնդմանը, որ հակամարտության կողմերն առնվազն երկու տարի է, ինչ չեն քննարկում հակամարտության կարգավորման փաստաթուղթը կամ կարգավորման կետերը, բայց եթե հիշենք, թե ինչ է տեղի ունեցել վերջին երկու տարիներին, ապա դա պետք է բնական համարել: Իսկ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Հայաստանի նախագահի խոսքով, իր տարածաշրջանային վերջին այցի ընթացքում որևէ «հայեցակարգային և նոր առաջարկություն» չի արել: Սերժ Սարգսյանի համոզմամբ՝ բանակցություններում առաջընթացի հասնելու համար նախ՝ պետք է խաղաղություն տիրի հակամարտող զորքերի շփման գծում, բացառվեն զոհերը, և ձևավորվի փոխվստահության մթնոլորտ: Խոսելով Արցախ կատարած իր վերջին այցելության մասին՝ նախագահը փաստել է, որ Ադրբեջանի կողմից դիվերսիոն հարձակումների ռիսկերը նվազել են առաջնագծում կատարված աշխատանքի շնորհիվ:

«Երբ մենք ասում էինք՝ ծրագիր ունենք, և դիվերսիաները կբացառվեն, շատերը կասկած էին հայտնում: Հիմա ես ողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ տեսանելի ապագայում կբացառվեն այլ գործողություններ ևս»,- ասել է ՀՀ Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը:

Գլխավոր մարտահրավերը

Սերժ Սարգսյանն իսկապես շատ ճիշտ է նկատում, որ ադրբեջանական բանակը 2016 թ. ապրիլյան իրադարձություններին հաջորդած շրջանում կատարած դիվերսիոն մի քանի անհաջող փորձերից հետո որևէ նմանատիպ հարձակում այլևս չի ձեռնարկել: Վերջին հիշարժան դեպքը գրանցվեց 2017 թ. փետրվարի 25-ին: Արցախի Պաշտպանական բանակի առաջապահ ստորաբաժանումներն այդ գիշեր փայլուն գործողություն իրականացրին՝ հակահարված տալով Մարտունու և Ակնայի ուղղությամբ հարձակված ադրբեջանական դիվերսիոն խմբին և զգալի կորուստներ պատճառելով հակառակորդին՝ հետ շպրտեցին նրան ելման դիրքեր: Ադրբեջանի կողմից զոհվեց 5 զինծառայող, իսկ հայկական կողմը որևէ կորուստ չունեցավ: Այնուամենայնիվ, որքան էլ մինչապրիլյան շրջանի համեմատությամբ, ինչպես պաշտոնյաներն ու փորձագետներն են պնդում, Արցախի պաշտպանության առաջնագիծն էապես ամրապնդվել է, հայկական կողմին առայժմ չի հաջողվել ամբողջությամբ զսպել հակառակորդի ռազմական ակտիվությունը կամ այլ կերպ ասած՝ կանխել ռազմական սադրանքները, հայ զինվորների սպանությունները սահմանին: Հետևաբար հայկական զինված ուժերը ինչպե՞ս պիտի չեզոքացնեն ռազմական սադրանքների միջոցով Հայաստանի վրա ճնշում գործադրելու Ադրբեջանի ստրատեգիան:

Կարելի է հետ մղել, բայց ոչ՝ կանխել

Մոսկվայի Քաղաքական և ռազմական վերլուծությունների կենտրոնի փոխտնօրեն, ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինն ասում է, որ ընդհանրապես դժվար է մեկնաբանել պաշտոնատար անձանց հայտարարությունները, որովհետև դրանցում հաճախ զգալի տեղ է զբաղեցնում քարոզչության բաղադրիչը:

«Եթե Ադրբեջանը որոշի պատերազմ սկսել, ապա ինչպե՞ս կարելի է կանխել այդ փաստը: Այլ հարց է, որ կարելի է արդյունավետորեն հետ մղել հարձակումը, բայց պատերազմի բուն փաստը կանխելն անհնար է, եթե Ադրբեջանն ուզենա հարձակվել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանեց ռուսաստանցի փորձագետը:

Արցախի բանակն ավելի ուժեղ է

Խրամչիխինը դժվարանում է գնահատել, թե որքանով է վերջին մեկուկես տարվա ընթացքում ամրապնդվել Արցախի պաշտպանությունը: Պատճառը, իր խոսքով, տեղեկատվության պակասն է: Ռազմական փորձագետը համաձայն է, որ Արցախի ՊԲ-ն փաստացի ՀՀ Զինված ուժերի մի մասն է, բայց միաժամանակ նա որոշակի տարանջատում է դնում դրանց միջև՝ ասելով, որ Արցախի բանակն, ըստ երևույթին, ինչ-որ առումով ավելի ուժեղ է Հայաստանի բանակից ռազմական տեխնիկայով և միգուցե նաև մարտական պատրաստության մակարդակով:

«Կոնկրետ տեղեկություններ չկան: Ընդհանրապես Լեռնային Ղարաբաղը տեղեկատվության առումով շատ փակ է: Քանի որ Լեռնային Ղարաբաղը չճանաչված պետություն է, այդ պատճառով այնտեղից դուրս եկող ինֆորմացիան չափազանց դոզավորված է, և շատ դժվար է ասել, թե իրականում ինչ աշխատանք է իրականացվել: Թեև ես չեմ կասկածում, որ որոշ դասեր ամեն դեպքում քաղվել են, որովհետև Ադրբեջանը կարողացավ հասնել թեկուզ աննշան, բայց գոնե ինչ-որ հաջողությունների, և Ղարաբաղը պետք է ինչ-որ կերպ արձագանքեր: Բայց ես չեմ կարող գնահատել այդ հետևությունների արդյունքները: Իրականում արված եզրակացությունները կարելի է լրջորեն գնահատել միայն այն դեպքում, եթե լինի նոր պատերազմ, որովհետև ճշմարտության չափանիշը, ինչպես հայտնի է, պրակտիկան է»:

Հայկական կողմի առավելությունները

Իսկ որո՞նք են հայկական և ադրբեջանական բանակների ուժեղ և թույլ կողմերը:

Փորձագետի գնահատմամբ՝ հայկական բանակն ուժեղ է ավելի բարենպաստ մարտական դիրքերով, զինծառայողների մարտական ոգով: Ադրբեջանական բանակը համեմատաբար ավելի լավ է սպառազինված: Ադրբեջանը մեծ առավելություն ունի հատկապես օդում, թեև այսօր ադրբեջանական բանակի վերազինումն արգելակվել է նավթի գների անկման և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների կրճատման պատճառով:

«Այո, հայկական բանակի բարոյահոգեբանական և մարտական պատրաստությունն ավելի բարձր է, ընդ որում՝ վերջին տարիներին Հայաստանը նաև որոշ զինատեսակներ է գնել Ռուսաստանից: Այսպիսով, որոշ չափով կրճատվել է ռազմական այն անհավասարակշռությունը, որն առաջացել էր Ադրբեջանի կողմից մեծ քանակով զենք ձեռք բերելուց հետո»,- ավելացրեց Ալեքսանդր Խրամչիխինը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում