Thursday, 25 04 2024
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա

Հունաստանի ԱԳ նախարարը առաջարկում է անցկացնել Հունաստանի, Հայաստանի և Կիպրոսի խորհրդարանների ղեկավարների հանդիպում

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը դեկտեմբերի 15-ին ընդունել է Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Տերենս-Նիկոլաոս Քուիքին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից, ողջունելով հյուրին խորհրդարանում՝ Արա Բաբլոյանն անդրադարձել է հայ և հույն ժողովուրդների բազմադարյա բարեկամությանը, ընդհանուր պատմական անցյալին:

ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել հույն ժողովրդին Հայոց ցեղասպանությունից փրկված հայ գաղթականներին ապաստանելու, իսկ հետագայում Ցեղասպանությունը ճանաչելու և ժխտումը դատապարտող բանաձևեր ընդունելու համար:

ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է Հայաստանի և Հունաստանի միջև առկա հարաբերությունների ամրապնդմանը, համագործակցության ոլորտների ընդլայնմանը:

Արա Բաբլոյանը կարևորել է խորհրդարանական դիվանագիտության դերը հարաբերությունների խորացման գործում, ինչպես նաև անդրադարձել միջազգային կառույցներում երկու երկրների խորհրդարանական պատվիրակությունների համագործակցությունը սերտացնելու անհրաժեշտությանը:

ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովում տեղի ունեցած իրադարձություններին և իր մտահոգությունը հայտնել հայկական պատվիրակության նկատմամբ որդեգրված դիրքորոշման առնչությամբ:

Անդրադառնալով Հայաստանի և ԵՄ-ի միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ Արա Բաբլոյանը նշել է, որ այն կխթանի ժողովրդավարական հաստատությունների, մարդու իրավունքների, օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ մեր երկրում ընթացող բարեփոխումների գործընթացը՝ սերտացնելով Հայաստան-ԵՄ համագործակցությունը:

Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Տերենս-Նիկոլաոս Քուիքը, շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և անդրադարձել հունահայ համայնքի մեծ դերակատարությանը Հունաստանի հասարակական-քաղաքական կյանքում:

Անդրադառնալով այսօր աշխարհում գոյություն ունեցող հակամարտություններին՝ արտաքին գործերի փոխնախարարը հաստատել է Հունաստանի դիրքորոշումը՝ բանակցային ճանապարհով դրանք լուծելու վերաբերյալ:

Տերենս-Նիկոլաոս Քուիքն անդրադարձել է նաև խորհրդարանական դիվանագիտությանը՝ ընդգծելով խորհրդարանների միջև համագործակցության խորացման և միջազգային հարթակներում փոխշահավետ գործակցության կարևորությունը: Պարոն Քուիքն առաջարկել է քննարկել Հունաստանի, Հայաստանի և Կիպրոսի խորհրդարանների ղեկավարների եռակողմ հանդիպման հնարավորությունը:

Հանդիպման ավարտին փոխնախարարը հաջողություններ է մաղթել ՀՀ ԱԺ նախագահին խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու կապակցությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում