Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատաքննությունը:Դատարանը գտնվում է ամբաստանյալների հարցաքննության փուլում:
Գործով ամբաստանյալ Ներսես Պողոսյանն այսօր դատարանի դահլիճում ելույթ ունեցավ.«Նախ շնորհավորում եմ Հայաստանի պատմական հողերը զավթած Ադրբեջանի նախագահ Ալիևին այն փաստի առթիվ, որ այսօր հայաստանյան բանտերում են գտնվում իր և իր գեներալների ահուսարսափ հայ ազատամարտիներին, որոնք ժամանակին պատրաստ են եղել իրենց կյանքը զոհել հանուն էն քննիչների ու դատախազների, որոնք այն ժամանակ փոքր են եղել և էսօր իրենց թեթև ձեռքով էդ մարդկանց վրա գործեր են հարուցում ու լցնում բանտերը։ Անկապ հեքիաթներ գրեցին ու փակեցին»,–հայտարարեց Ներսես Պողոսյանը: