Wednesday, 24 04 2024
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն
15:50
Հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը․ Նատալի Լուազոն՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր
Ջոն Ինյարիտուն Թուրքիային կոչ է անում ընդունել սեփական պատմությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը
14:30
Ինդոնեզիայում պաշտոնապես հաստատել են նախագահական ընտրություններում Պրաբովո Սուբիանտոյի հաղթանակը
14:20
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Լիպեցկում հայտնել են արդյունաբերական գոտու տարածքից մարդկանց տարհանման մասին
Գյումրիում վթարից հետո մեքենաներում հրդեհ է բռնկվել
Լուրերի օրվա թողարկում 14։00

Սերժ Սարգսյանի գաղտնիքը

Սերժ Սարգսյանի հերթական հարցազրույցը բերեց նրա հետնախագահական կարգավիճակի վերաբերյալ դատողությունների, հարցադրումների հերթական ալիքին: Իրավիճակը իսկապես ուշագրավ է՝ Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ չունի իր անելիքի վերաբերյալ պատկերացում, չունի որոշում, և այդ ամենը կունենա, երբ կգա ժամանակը, և կհայտարարի, երբ կունենա պատկերացում, իսկ ահա ՀՀԿ ներկայացուցիչներն էլ շարունակում են համառորեն հայտարարել նրա հնարավոր վարչապետության և անբեկանելի առաջնորդության մասին: Գալուստ Սահակյանը, օրինակ հայտարարում է, որ Սերժ Սարգսյանն է հաջորդ վարչապետը: Միևնույն ժամանակ, կարծես թե, մյուս ՀՀԿ-ականների շարքում էլ սկսում է ավելի շատ հնչել Սարգսյանի անունը՝ որպես վարչապետի իրենց թեկնածու: Առայժմ իհարկե ամեն ինչ մատուցվում է «անձնական կարծիքի» ռեժիմում, ինչպես 2012 թվականին ԲՀԿ-ն այդ ռեժիմում էր ներկայացնում Վարդան Օսկանյանի արմատական դիրքորոշումը իշխանության ու Սերժ Սարգսյանի հասցեին:

«Անձնական կարծիքը» Հայաստանի քաղաքական համակարգերում ունիվերսալ միջոց է պատասխանատվության հարցում մանևրելու համար, որպեսզի հետո արդեն անձնական կարծիքին հակադիր որոշումներին կողմ քվեարկելիս ամեն ինչ բացատրվի կուսակցական կարգապահությամբ և նվիրվածությամբ: Այդպիսով, Սերժ Սարգսյանի «անձնական որոշման» բացակայության և ՀՀԿ-ականների «անձնական կարծիքի» գեներացման որոշակի հակադրությունը կամ հակասականությունը առաջացնում է հարց, թե ինչո՞ւ են կուսակցականները բացահայտ խոսում, իսկ Սերժ Սարգսյանը «ցրում» իր հետնախագահական կարգավիճակի թեման: Ինչո՞ւ է Սարգսյանն այդ թեման պահում գաղտնիք: Իրականում, սակայն, որքան էլ դժվար է թերևս հավատալ, Սերժ Սարգսյանը գաղտնիք երևի թե չունի, այլապես հազիվ թե նա ունենար այն թաքցնելու անհրաժեշտություն:

Սերժ Սարգսյանն իհարկե որպես քաղաքական գործիչ «դավանել» է «ծածկամտության» քաղաքականությանը, ինչը թերևս ունի մի քանի պատճառ կամ շարժառիթ, սակայն հազիվ թե հնարավոր լինի դրանց շարքին դասել այսպես ասած վախը: Այլ հարց է հաշվարկը, երբ պետք է հաշվի առնվեն բոլոր հանգամանքները՝ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, թե՛ արտաքին իմաստով, որոնց բարենպաստ դասավորության հարցում համոզվելուց հետո միայն կարող է լինել որոշում: Այլ կերպ ասած՝ խնդիրն այն է, որ պարզապես չկա որոշում, որովհետև դեռևս չկա հանգամանքների բարեհաջող դասավորության այնպիսի աստիճան, որը կտա որոշում կայացնելու հնարավորություն: Այստեղ, անշուշտ, առաջնային նշանակության գործոնների շարքում է նաև ուժային կենտրոնների հնարավոր վերաբերմունքը:

Սերժ Սարգսյանն անկասկած պարտադրված չէ կատարել որևէ ցուցում, և ցուցում թերևս չկա էլ, անգամ Ռուսաստանից, քանի որ այդ իմաստով Հայաստանի հարցում թե՛ Արևմուտքը, թե՛ Ռուսաստանը թերևս ունեն այսպես ասած՝ առավել հիմնարար և ռազմավարական մոտեցումներ, ձևավորել են ամեն մեկն ըստ իր ազդեցության մասշտաբի գործունեության և ներկայացվածության մեխանիզմներ, որոնք որոշակիորեն անկախ են անձերից կամ, այսպես ասած, դիվերսիֆիկացված են անձերի միջև: Հետևաբար խնդիրն այստեղ ոչ թե Սերժ Սարգսյանին որևէ որոշում պարտադրելն է, այլ ընդամենը այսպես ասած տրամադրության մակարդակում վերաբերմունքը նրա Առաջին դեմքի կարգավիճակը չզիջելու հնարավոր որոշման հանդեպ: Այդ որոշումն անշուշտ կլինի լիովին սահմանադրական, սակայն խնդիրն այն է, որ իրական քաղաքականության ռեժիմում ուժային կենտրոնները անկասկած լավ են պատկերացնում, որ խնդիրը առավել խորքային է, և քաղաքական բարեփոխումների տեսանկյունից, որի հանձնառությունն ի դեպ Հայաստանը վերցրել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրով, դե ֆակտո նվազագույնը անհրաժեշտ է, այսպես ասած, Սերժ Սարգսյանի գոնե առժամանակ հեռացումը իշխանությունից:

Այստեղ հարցը շատ կարևոր է նաև արցախյան խնդրում առկա իրավիճակի համատեքստում, որտեղ գլխավոր խնդիրը նոր աշխարհաքաղաքական իրավիճակում տարածաշրջանի բալանսավորման նոր մոդելի ու քաղաքական ձևաչափի մշակումն է, ինչը պահանջում է որոշակի ճկունություն, և որում առանձնահատուկ նշանակություն ունի Հայաստանի քաղաքական բալանսն ու կշիռը: Այդ իմաստով կարևոր է, որպեսզի Հայաստանը չկրկնի ադրբեջանական խանական մոդելը: Ինչպես է այդ խնդրին վերաբերում ինքը Սերժ Սարգսյանը, որն ասում է, թե չի հոգնել և իրեն լավ է զգում, բավական բարդ է ասել: Ի վերջո, չհոգնելը ամենևին չի ենթադրում, որ Սարգսյանը գնում է վարչապետության: Այդուհանդերձ, եթե անգամ Սարգսյանն ինքն ունի մեծ ցանկություն մնալու, այդուհանդերձ այդ հանգամանքը հազիվ թե նպաստի տարածաշրջանում նոր իրավիճակի, քաղաքական, այսպես ասած, երաշխավորման արդյունավետ ընթացքին: Դրա համար նվազագույնն անհրաժեշտ է, որ Սերժ Սարգսյանը վարչապետության մասին մտածի գոնե իշխանությունից հեռանալուց հետո:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում