Մեղրիի ազատ տնտեսական գոտու գործունեության մեկնարկի հենց առաջին օրը ստորագրվեցին առաջին պայմանագրերը: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ներկայությամբ, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ու «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ միջև ստորագրվեց պայմանագիր: Այն ստորագրեցին նախարար Սուրեն Կարյանը և Մեղրիի ԱՏԳ-ի տնօրեն Աշոտ Զարզանդյանը:
Համագործակցության հուշագիր ստորագրվեց նաև «Մեղրի» ԱՏԳ-ի և «Հայհիդրոէլեկտրոնախագիծ» ՓԲԸ, ԱՏԳ-ի և «Արման ընդ Պարտնյոր» ՍՊ ընկերության միջև:
«Մեղրի» ԱՏԳ-ի տնօրեն Աշոտ Զարզանդյանը և Հայաստանում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն ստորագրեցին համագործակցության հուշագիր:
Լուսանկարը՝ Photolure-ի