«Նախագահի կողմից ընդամենը խնդիր է դրվել, որպեսզի հսկողությունը մեծ լինի, և գումարները իրենց նպատակին ծառայեն»։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշեց Վերահսկիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի ելույթին ՏԻՄ ղեկավարների վերաբերյալ։ Ըստ նրա՝ նախագահի ելույթից առաջ էլ Վերահսկիչ պալատը համայնքային ծախսերի մասով ստուգումներ է իրականացրել գյուղապետարաններում, հիմա էլ շարունակում է իրականացնել։
«Մեր ծրագրային խնդիրներում բնականաբար լինելու են և՛ համայնքային բյուջեների վերահսկողությունը, և՛ համայնքային սեփականության վերահսկողությունը, դա մեր ընթացիկ գործերն են, որոնք մենք պարտավոր ենք անել»։
Լևոն Յոլյանը դժվարացավ կոնկրետ չարաշահումներ մատնանշել։
Մանրամասները՝ տեսանյութում։