Այսօր Երկրապահ կամավորականների միության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցած միջոցառմանը մասնակցում էր նաև Ոստիկանության զորքերի հրամանատար, փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը։
«Առաջին լրատվական»-ը փորձեց Լևոն Երանոսյանից հետաքրքրվել, թե ինչով է պայմանավորված Սերժ Սարգսյանի կոշտ մոտեցումների փոփոխությունը իրավապահների աշխատանքի նկտամամբ․ երեկ հարցազրույցի ընթացքում արձանագրել էր , որ նրանք ամեն ինչ անում են իրավիճակը վերահսկելու և խնդիրները լուծելու համար:
Լևոն Երանոսյանը հրաժարվեց որևէ հարցի պատասխանել։