Thursday, 25 04 2024
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Եկեք՝ ապրենք, ոչ թե մեռնենք
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին

ԿԳ նախարարն ընդունել է Բեյրութի Հայկազյան համալսարանի նախագահին

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը դեկտեմբերի 15-ին ընդունել է Բեյրութի Հայկազյան համալսարանի նախագահ Փոլ Հայդոսթյանին և  նրան ուղեկցող Բեյրութի հայկական սփյուռքի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Անդրանիկ Տագեսյանին: Այս մասին  տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

Ողջունելով հյուրերին Լևոն Մկրտչյանն ընդգծել է, որ Բեյրութի Հայկազյան համալսարանը հայկական սփյուռքում այն բացառիկ կրթական կենտրոններից է, որը ոչ միայն  ծանրակշիռ ներդրում ունի  հայագիտության պահպանման  գործում, այլ մշտապես առանձնացել է որակյալ  համալսարանական կրթության ապահովմամբ: Նախարար Մկրտչյանն ընդգծել է այն հանգամանքը, որ համալսարանը լուրջ դերակատարություն ունի Լիբանանի բարձրագույն կրթության համակարգում: ԿԳ նախարարը կարևորել է Հայկազյան համալսարանի և Հայաստանի կրթական ու գիտական հաստատությունների միջև արդեն իսկ գոյություն ունեցող փոխգործակցության ամրապնդմանն ու հետագա զարգացմանն ուղղված գործնական քայլերի իրականացումը: Այդ համատեքստում  զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում նախատեսվող հայագիտական դպրոցի հիմնադրման աշխատանքներում սփյուռքի ներգրավմանը:

Լևոն Մկրտչյանը ներկայացրել է նաև կրթության համակարգում տեղի ունեցող բարեփոխումների ընթացքը՝ մասնավորապես շեշտելով հանրային քննարկման դրված  «Բարձրագույն կրթության մասին»  ՀՀ օրենքի նախագծով  առաջարկվող արմատական փոփոխությունները:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Հայկազյան համալսարանի նախագահն իր հերթին կարևորել է հայաստանյան կրթական և գիտական հաստատությունների ու Հայկազյան համալսարանի միջև համագործակցության հետագա զարգացմանն ուղղված քայլերը:  Փոլ Հայդոսթյանը նշել է, որ սփյուռքում հետևում են  Հայաստանի կրթական համակարգում տեղի ունեցող բարեփոխումներին և  պատրաստակամ են  իրենց փորձն ու գիտելիքները ի նպաստ բերել ոչ միայն հայագիտական կրթական կենտրոնի հիմնադրմանը, այլ առհասարակ բարձրագույն կրթության բարեփոխումներին:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև կրթության ոլորտում Հայաստան-սփյուռք կապերի հետագա ամրապնդմանը, սփյուռքահայության  ներուժի իրացմանն ուղղված այլ հարցերի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում