Դեկտեմբերի 15-17-ը Լեհաստանի Կատովիցե քաղաքում տեղի կունենան Եվրոպայի արագ և կայծակնային շախմատի առաջնությունները: Մրցաշարերին Հայաստանը կներկայացնի Զավեն Անդրիասյանը:
Ընդհանուր առմամբ Եվրոպայի առաջնություններին կմասնակցեն 1000-ից ավել շախմատիստներ, ինչը ռեկերոդային թիվ է Եվրոպայի առաջնության համար:Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, տեղի կունենա կայծակնային շախմատի առաջնությունը, որին կմասնակցեն 1041 շախմատիստ, այդ թվում՝ 63 գրոսմայստեր:
Ի դեպ, մրցաշարում առաջին դասակարգված շախմատիստը հենց Զավեն Անդրիասյանն է: Դեկտեմբերի 16-ին և 17-ին տեղի կունենա արագ շախմատի առաջնությունը: Արագ շախմատի առաջնությունում առաջին դասակարգված շախմատիստն է Էռնեստո Ինարկիևը: