Ստամբուլի Բահչելիէվլեր շրջանում ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ձերբակալել են 60 կգ պայթուցիկով բեռնված մեքենայի վարորդին, որը, ըստ ստացված տեղեկատվության, պատրաստվում էր ահաբեկչական ակտ իրականացնել դեկտեմբերի 13-ին Ստամբուլում անցկացված Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ գագաթնաժողովի ժամանակ:Ինչպես փոխանցում է bursatv.com.tr կայքը, ահաբեկիչը հարել է «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորմանը:
Գործի շրջանակում ձերբակալվել է ևս 9 մարդ, որոնցից 3-ը՝ կին: Նրանք կարող են կապ ունենալ ահաբեկչական ծրագրի հետ: