Աստարա-Աստարա երկաթուղին, որը միացնում է իրանական հյուսիսարևմտյան Աստարա քաղաքը և Ադրբեջանի համանուն քաղաքը, շահագործման կհանձնվի մինչև 2017 թ. դեկտեմբերի 25-ը: Mehr News-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Իրանի Երկաթուղիների Միջազգային հարցերով վարչության գլխավոր տնօրենը:
Աբբաս Նազարին հավելել է, որ կողմերը քննարկել են մաքսային գործընթացների և վիզայի տրամադրման հետ կապված հարցերը, նաև այն, թե ինչպես օգտագործել բեռների տերմինալն իրանական Աստարայում: