Մեծ Բրիտանիայի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար սըր Ստյուարտը կարծում է, որ Ռուսաստանը սպառնալիք է ներկայացնում երկրի համար համացանցին հասանելիության ոլորտում: Այս մասին հայտնում է The Telegraph-ը:
Նրա խոսքով՝ ՌԴ արդիականացված ռազմածովային նավատորմը կարող է խախտել միջմայրցամաքային մալուխները և որ Մեծ Բրիտանիան պետք է ամրապնդի իր ռազմածովային ուժերն այդ սպառնալիքին դիմակայելու համար:
Նշվում է, որ Ստյուարտի հայտարարությունը հնչել է պաշտպանական ծախսերի քննարկումների ֆոնին: