Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Չինաստանում Հայաստանի դեսպանն ակնկալում է գործարար ոլորտի ակտիվացում

Չինաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Սերգեյ Մանասարյանը դեսպանության աշխատանքի կարևորագույն ուղղություններից է համարում տնտեսական բաղադրյալը:Դեսպանն այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարությունում հայ-չինական տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորություններին նվիրված քննարկման շրջանակում:

«Մենք պատրաստ ենք անել ամեն ինչ մեր արտահանողի շահերը պաշտպանելու համար և, միաժամանակ, ակնկալում ենք մեր բիզնեսի որոշակի ակտիվություն, որովհետև գիտենք, որ նոր շուկա գրավել նշանակում է որոշակի ծախս անել: Մեր խնդիրն է անել ամեն ինչ, որ այդ ծախսային մասը իջնի նվազագույնի»,-ասաց դեսպանը:

Նրա խոսքով՝ քննարկումների առանցքային թեման Չինաստանի Ցինտաո քաղաքում արդեն իսկ գործող Հայաստանի համագործակցության կենտրոնն է, որի բացումը  աննախադեպ իրադարձություն է:

«Այդ կենտրոնի իրավաբանական հիմքը երկու պայմանագրերն են՝ կնքված Առեւտրաարդյունաբերական պալատի, Գործարարների միության, քաղաքում տեղակայված ներդրումային հիմնադրամի եւ մեկ այլ կազմակերպության հետ: Միեւնույն ժամանակ պայմանագիր է կնքվել նաեւ դեսպանության  հետ, որով մենք պետական աջակցություն են ցուցաբերում կենտրոնին: Քաղաքում ապրում է շուրջ 10 մլն մարդ, հիմնական ուղղվածությունն է սննդի արդյունաբերություն, թանկարժեք քարերի մշակում, թեթև արդյունաբերություն, կենցաղային տեխնիկայի արտադրություն եւ այլն, այսինքն՝ այն բուռն զարգանում է:  Մեզ տրամադրված է 500 քմ կահավորված տարածք: Չինական կողմը հոգում է մեր ներկայացուցիչների կեցությունը, տրամադրում է տեխնիկական անձնակազմ, այսինքն՝ մեր հոգածության ներքո է մնում աշխատավարձերի տրամադրումը»,-ասաց Սերգեյ Մանասարյանը:

Դեսպանի խոսքով՝ բացի այդ կենտրոնի աշխատանքներից  ակտիվորեն աշխատանք է տարվում ապրանքների ներմուծման իրավական հարցերով:

«Վերջերս նախաստորագրվեց հայ-չինական փաստաթուղթ, որի համաձայն մենք առաջիկա երկու ամսվա ընթացքում թույլտվություն ենք ստանալու մեղրի հիման վրա տարբեր ապրանքների ներմուծման համար: Սննդամթերքի վերաբերյալ անվտանգության բավականին խիստ նորմեր են գործում, սակայն մենք դա հաղթահարեցինք՝ այս խնդրի ուղղությամբ աշխատելով ընդամենը կես տարի, մինչդեռ մի շարք զարգացած երկրների պարագայում, ինչպես օրինակ, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, դա կարող է տեւել երեք-չորս տարի: Սակայն Չինաստանը այն հրապուրիչ շուկան է, որտեղ մտնելու համար որեւէ բան չի խնայվում»,- եզրափակեց Սերգեյ Մանասարյանը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում