«Իրականում Մաքսային նոր օրենսգիրքը համահունչ է այն պահանջներին, որ այսօր կանգնած են մեր առջև: Ես այն կարծիքին չեմ, որ դրանով մեծ գնաճ կարող ենք սպասել: Մաքսատուրքերի շատ զուսպ ավելացում պետք է տեղի ունենա առանձին ապրանքների գծով, և սա բնավ խուճապի տեղիք չպետք է տա:
Կառավարությունը դրան զուգահեռ պետք է մշակի այնպիսի քաղաքականություն, որը կբերի մեր տեղական ապրանքների մրցունակության բարձրացման և աստիճանաբար կթուլացնի կախվածությունը երրորդ երկրներից», -լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Մաքսային նոր օրենսգրքին՝ ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը: