Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ինչու Ռուբեն Հայրապետյանը դիմեց շտապ օգնության

2017 թվականին, ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականից բացի, ձախողվեցին նաև մեր պատանեկան հավաքականները: Նոյեմբերին մինչև 19 տարեկան ֆուտբոլիստների հավաքականը Լյուքսեմբուրգում տեղի ունեցած Եվրոպայի առաջնության ընտրական փուլում վաստակեց ընդամենը երկու միավոր: Արտակ Օսեյանի գլխավորած հավաքականն առաջին տուրում 5:0 հաշվով զիջել էր Չեխիային, իսկ երկրորդ տուրում ոչ-ոքի՝ 3:3 խաղացել Շոտլանդիայի հետ: Վերջին տուրում էլ մեր ֆուտբոլիստները ոչ-ոքի՝ 2:2 էին խաղացել Լյուքսեմբուրգի հետ՝ ենթախմբում զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը:

19 տարեկան հավաքականը համարվում էր մարտունակ, և հույսեր կային, որ Լյուքսեմբուրգում կկարողանանք պայքարել Էլիտ ռաունդի ուղեգրի համար: 19 տարեկանների հավաքականի կորիզը կազմում են «Ավան-Ակադեմիայի» ֆուտբոլիստները: Վերջիններս՝ Օսեյանի գլխավորությամբ, մասնակցում են Հայաստանի առաջին խմբի առաջնությանը և ըստ էության խաղացվածության խնդիր չունեն:

Այս տարվա հոկտեմբերին խայտառակ արդյունքով աչքի ընկավ մինչև 17 տարեկան ֆուտբոլիստների Հայաստանի հավաքականը: Չեխիայում տեղի ունեցած Եվրոպայի առաջնության ընտրական փուլում մերոնք 7:0 հաշվով զիջել էին Չեխիային, 4:0 հաշվով՝ Թուրքիային և 3:0 հաշվով՝ Իսրայելին: Երեք հանդիպումներում բաց թողնելով 14 գոլ՝ Հայաստանը ենթախմբում զբաղեցրել էր վերջին՝ 4-րդ հորիզոնականը: Այս տարվա մարտին 17 տարեկանների Հայաստանի հավաքականը Անթալիայում մասնակցել էր մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնության Էլիտ ռաունդին՝ գրանցելով էլ ավելի խայտառակ արդյունք: Մեր ֆուտբոլիստները՝ Օսեյանի գլխավորությամբ, 6:0 հաշվով զիջել էին Թուրքիային, 5:0 հաշվով՝ Ֆինլանդիային և 10:1 հաշվով՝ Գերմանիային: Երեք խաղում մեր հավաքականն ընդունել էր 21 գնդակ՝ եզրափակելով մրցաշարային աղյուսակը: Այս տարվա հունվարին էլ Մինսկում տեղի ունեցած «Զարգացման գավաթ» մրցաշարում 5 հանդիպումներում նույնքան պարտություն կրելով՝ Հայաստանի հավաքականն ընդունել էր 19 գնդակ:

Եթե հաշվի առնենք, որ 17 և 19 տարեկանների հավաքականները հայկական ֆուտբոլի ապագան են, ապա նման ապագայի հեռանկարն ուղղակի սարսափելի է թվում: Նման արդյունքները առաջին հերթին խոսում են համակարգային խնդիրների մասին: Մասնավորապես, մեր երկրում ուղղակի չկան մասնագետներ, որոնք կարող են պատրաստել նորմալ ֆուտբոլիստների: Գոյություն ունեն տարրական ֆուտբոլային կանոններ, որոնք հաճախ մեր հավաքականների հանդիպումներում չեն նկատվում: 19 տարեկանում ֆուտբոլիստն 80 տոկոսով պետք է ձևավորված լինի: 18-19 տարեկան շատ ֆուտբոլիստներ հաջողությամբ ելույթ են ունենում ազգային և երիտասարդական հավաքականներում: Այսօր ունենք միայն մեկ ֆուտբոլիստ, որը ելույթ է ունենում Սլովակիայի «Ժիլինայի» երկրորդ թիմում և դեռ պատրաստ չէ օգնել մեր ազգային թիմին: Խոսքը Վահան Բիչախչյանի մասին է, որը ցայտուն կերպով աչքի է ընկնում 19 տարեկանների հավաքականի դժգույն ֆոնի վրա:

Գիտակցելով իրավիճակի լրջությունը՝ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը նախօրեին Հայաստան էր հրավիրել արգենտինացի մասնագետների խումբ: ՀՖՖ տեխնիկական տնօրեն Վարդան Մինասյանի հետ արգենտինացի մարզիչները քննարկել են մեր ֆուտբոլի առկա խնդիրները, կազմել ապագա ծրագրերը: Վարդան Մինասյանը և արգենտինացի մարզիչ Ֆերնանդո Արիել Բատիստան ներկայացրել են կատարված աշխատանքը:

«Քննարկումների արդյունքում արդեն որոշակի պայմանավորվածություններ ենք ձեռք բերել: Իրենք կոորդինացնելու են մեր մանկապատանեկան հավաքականների աշխատանքը, հիմնականում էլ աշխատելու են մեր մինչև 19 և 17 տարեկանների հավաքականների հետ: Ինչպես գիտեք, 2019 թվականին Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության եզրափակիչը կայանալու է Հայաստանում, մեր հավաքականը մասնակցելու է այդ մրցաշարին, և արգենտինացի մասնագետների աշխատանքը հիմնականում այդ թիմի հետ է կապված լինելու, ինչպես նաև 17 տարեկանների հավաքականի հետ՝ որպես առաջնային ռեզերվ»,- նշել էր Մինասյանը:

Հայրապետյանի այս քայլն ըստ էության շտապ օգնություն է հայկական ֆուտբոլի համար: Նշենք, որ հրավիրված մասնագետները ճանաչված են և լուրջ արդյունքներ են ցույց տվել: Արտերկրից բարձրակարգ մասնագետներով համալրվելն առկա ծանր իրավիճակում կարելի է ֆունդամենտալ քայլ որակել: Եվս մեկ-երկու տարի հին սկզբունքով աշխատելու դեպքում հետևանքները կարող էին անդառնալի լինել: Եթե չունենք նորմալ մասնագետներ, ապա դրսից մարզիչներ հրավիրելն ուղղակի այլընտրանք է: Բարձրակարգ մասնագետների ներկայությունը բնականաբար կօգնի նաև տեղացի մարզիչներին:

Պետք է հուսալ, որ 2018 թվականը կլինի մեր պատանեկան հավաքականների վերակենդանացման տարի, իսկ 2019 թվականին Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում կտեսնենք կատարված քայլերի առաջին պտուղները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում