Wednesday, 24 04 2024
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը
10:40
ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը

«Հայկազ Բաղմանյանի պաշտոնանկությունը կապված չէ բանակի հետ, ունի այլ պատճառներ»

«Բանակում կատարվող սպանությունների հիմնական մեղավորը սպայական անձնակազմն է, որն իր դիրքում չի գտնվում, որը շատ հաճախ դիրքերում զբաղվում է հարբեցողությամբ, անգործությամբ, չի կատարում օրենքով  սահմանված ծառայության կարգը մարտական հենակետում և այլն։ Սակայն միայն դա չէ  պատճառը, որը թույլ չի տալիս բանակում հաստատել կարգուկանոն․ մենք ունենք 3 կառույց՝ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչությունը, Քննչական կոմիտեն և դատախազությունը, որոնք կոչված են բացահայտել սպանությունները, վեր հանել դրդապատճառները և կանխել հետագայում դրանց կրկնությունը, սակայն այս  կառույցները, ցավոք սրտի, կատարում են իրենց կոչմանը հակառակ գործառույթներ՝ նրանք կոծկում են սպանությունները և դիտավորյալ սպանությունները ներկայացնում են որպես ինքնասպանություններ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց իրավապաշտպան, «Խաղաղության երկխոսություն» ՀԿ փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը՝ անդրադառնալով օրերս  ՊԲ-ի զորամասերից մեկում տեղի ունեցած սպանության միջադեպին։

Հիշեցնենք, որ ըստ ԱՀ ՊՆ մամուլի ծառայության պաշտոնական հաղորդագրության ՝ դեկտեմբերի 11-ին ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում համածառայակցի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Նարեկ Ադիբեկյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Ըստ Ռուբեն Մարտիրոսյանի՝  ո՛չ Վիգեն Սարգսյանը, ո՛չ ԼՂՀ ՊԲ հրամանատարը ի զորու չեն այսօր միջամտելու այդ անօրինականություններին, ի զորու չեն  թույլ չտալ, որպեսզի դատախազություն-Քննչական կոմիտե կառույցը սկսի աշխատել ի շահ պետության, աշխատել օրենքով։

«Մեզ մոտ բեսպրեդել է տիրում այսօր, և օր օրի այդ բեսպրեդելն ավելի է  խորանում  ու ավելի են լկտիանում այն անձինք, ովքեր սպանությունները կոծկում են, բայց նշածս այդ մարդիկ ոչինչ չեն կարող անել, որովհետև նրանք գտնվում են նույն դատախազության և Քննչական կոմիտեի սապոգների տակ, անզոր են»,- հավելեց Մարտիրոսյանը։

Վերջինիս գնահատմամբ՝ եթե կարգուկանոն հաստատվի բարձրադիր օղակներում, ապա բանակում ևս կարգուկանոն հաստատելը կլինի չափազանց դյուրին։

Անդրադառնալով նաև ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանի պաշտոնանկությանը, իրավապաշտպանը նշեց․

«Հայկազ Բաղմանյանն այնքան անօրինականություններ է կատարել, որ նույնիսկ թվարկելը դժվար է։ 2000 թ-ին նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանով Բաղմանյանը ազատվել էր իր պաշտոնից, սակայն ամիսներ անց նրան Ռոբերտ Քոչարյանը  հետ բերեց, քանի որ քաղաքական իրավիճակը պահանջում էր, որպեսզի նա լինի բանակում, որպես Քոչարյանի հուսալի անձ։ Այսօր կրկին իրավիճակի փոփոխություն է եղել և Բաղմանյան Հայկազը պաշտոնանկ է արվել, սակայն կրկնում եմ, որ ոչ այն ժամանակվա նրա վերադարձը և ոչ էլ այժմյան կրկին հեռացումը կապված չեն բուն բանակի հետ․ դա ունի միմիայն քաղաքական դրդապատճառներ»։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում