Friday, 29 03 2024
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն

Սերժ Սարգսյանը հանձնեց տնտեսությունը. «ոսկերչական դիմակայություն»

Նախօրեին Սերժ Սարգսյանի հարցազրույցն աչքի ընկավ մի բացակայությամբ, ամենակարևորի բացակայությամբ՝ տնտեսություն, որը այն բոլոր հարցերի հիմքն է, որ շոշափում էր Սերժ Սարգսյանը և իշխանությունն ընդհանրապես՝ թե՛ զարգացման, թե՛ անվտանգության կոնտեքստում: Իսկ այդ ամենակարևորի մասին, որը ներկայումս գտնվում է, մեղմ ասած, վատ վիճակում, Սարգսյանն ընդամենը հայտարարեց, որ բաց են ԵՏՄ ու ԵՄ շուկաները և պետք է կարողանալ ընդամենը օգտվել՝ ավելի շատ ապրանք արտադրելով, ավելի որակյալ ու մրցունակ ապրանք արտադրելով:

Շատ և որակյալ ու մրցունակ արտադրանքը ինքն իրեն չի արտադրվում, դրա համար պետք են արդյունաբերական ներդրումներ, մինչդեռ Հայաստանում ներդրումային ամենահնչեղ հայտարարությունը, որ եղավ Սերժ Սարգսյանի ներկայությամբ՝ 1 միլիարդ դոլարի ծավալով, վերաբերում էր ոչ թե ավելի շատ ապրանք արտադրելուն, այլ, այսպես ասած, վաճառելուն՝ էլեկտրաէներգիա, հիմնականում Հայաստանի հասարակության վրա: Խոսքը Սամվել Կարապետյանի և Հայաստանի ներդրողների ակումբի հայտարարության մասին էր, ըստ որի՝ առաջիկա տասը տարում մեկ միլիարդ դոլար է ներդրվելու Հայաստանում նոր ՀԷԿ կառուցելու և էլցանցերը արդիականացնելու համար: Դրանք իհարկե հույժ կարևոր ներդրումներ են, սակայն խնդիրը այն է, որ Հայաստանի ամենախոշոր ներդրումային ծրագիրը ըստ էության իր մեջ չի ներառում ապրանք արտադրելու, շատ ապրանք արտադրելու խոշոր ռազմավարություն:

Եվ ընդհանրապես՝ Հայաստանում շատ նոր ծառայություններ ու սպասարկման օբյեկտներ են բացվում, որոնք նույնպես հույժ կարևոր և ուրախացնող են, սակայն կապ չունեն շատ ապրանք արտադրելու հետ: Բացվում են նորանոր մոլեր, տոնավաճառներ, որոնք ապրանք ներկրելու և այստեղ վաճառելու տրամաբանության մեջ են: Եվ ուրեմն այստեղ է կարևորագույն հարցը, որը, սակայն, Սերժ Սարգսյանը շրջանցեց:

Շրջանցեց թերևս այն պատճառով, որ նա տնտեսությունը միանգամայն գիտակցված հանձնել է Կարեն Կարապետյանին՝ այդպիսով հանձնելով նաև տնտեսական վիճակի համար պատասխանատվությունը: Դրա համար է Սարգսյանը Կարապետյանին որակում ոչ թե արդյունավետ վարչապետ, այլ օգտակար: Որովհետև հաջողվել է նրան հանձնել տնտեսությունը, այդպիսով նաև Սամվել Կարապետյանին դնել Կարապետյանի համար ֆինանսական հովանավորի բարոյական պարտավորության կամ պատասխանատվության տակ:

Այդպիսով, տնտեսությունը հանձնելով՝ Սարգսյանը պահել է իշխանությունը: Միաժամանակ, ընդունելով տնտեսությունը, Կարապետյանները չեն ստացել իշխանություն: Ստեղծվել է մի վիճակ, երբ Հայաստանի տնտեսությունը խոշոր հաշվով հայտնվել է «ոսկերչական» այդ դիմակայության պատանդի կարգավիճակում՝ հայտնվելով օդում: Բայց տնտեսությունն օդում լավ է, երբ թռիչքի ռեժիմում է, ոչ թե ազատ անկման: Հայաստանի դեպքում ռեժիմը առայժմ երկրորդն է: Եվ կարծես թե չկա նաև նախադրյալ կամ նախանշան, որ գոնե 2018-ի ապրիլից հետո տնտեսությունը կմնա օդում թռիչքի ռեժիմում, կամ գոնե ամուր կկանգնի գետնին՝ ոտքի վրա: Որովհետև «ոսկերչական դիմակայությունը» 2018 թվականի ապրիլից հետո թերևս դեռ կշարունակվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում