Քիմ Քարդաշյանը հանդիսանում է ԱՄՆ-ի ամենահայտնի հեռուստատեսային ընտանիքի մաս, սակայն դա նրան բավարար չէ, գրում է OK! ամսագիրը։ Հեռուստաաստղը ցանկանում է մոտ գտնվել բրիտանական թագավորական ընտանիքին, և հանուն դրա՝ նա փորձում է ընկերանալ արքայազն Հարիի հարսնացուի՝ Մեգան Մարքլի հետ։
Նշվում է, որ Քիմն օգտագործում է իր բոլոր կապերն ու ծանոթությունները, որպեսզի Վինձորի ամրոցում առաջիկա հարսանիքի հրավեր ստանա։
«Քիմը փորձել է ընկերանալ Ուիլյամի և Քեյթի հետ»,-հայտնել է աստղին մոտ աղբյուրը, որը հաստատում է, որ նա Քեմբրիջի դքսուհուն որպես նվեր ուղարկել է սեփական հավաքածուից հագուստ, ինչը սակայն չի օգել հասնելու նպատակին։
Ինչպես հայտնում է աղբյուրը՝ այժմ Քիմը փորձում է գտնել նրանց, ովքեր կարող են ներկայացնել իրեն Մեգանին։ Քիմը որպես նվեր ադամանդե ականջօղեր է գնել, որոնք համապատասխանում են Մեգանի նշանադրության մատանուն։ Քիմը նաև ծրագրում է հրավիրել նրան ու արքայազն Հարրիին Քանյեի համերգին, քանի որ տեղեկություններ կան, որ արքայազնը համարվում է նրա երկրպագուն։