Thursday, 28 03 2024
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»

2019թ-ին Հայաստանում անցկացվելիք համաշխարհային IT կոնգրեսի համար կառավարությունը տարօրինակ պատճառով հրաժարվում է ֆինանսավորումից

«Նմանատիպ կոնգրեսի անցկացումն արժենում է մոտավորապես 3-4 միլիոն դոլարից մինչև 5-6 միլիոնի շրջանակներում՝ կախված տվյալ երկրից։ Մեր կազմած նախնական բյուջեով համաշխարհային կոնգրեսի ընդհանուր ծախսերը կազմում են մոտ 3 միլիոն դոլար, որոնց հիմնական մասը հենց 2019թ.-ին պետք է ծախսվի, և մի փոքր հատված պետք է 2018թ.-ին ծախսվի։

Ցանկալի է, որ մեր պատվիրակությունը ղեկավարի վարչապետը, իսկ եթե վարչապետը չկարողանա, ապա գոնե նախարարի մակարդակով ղեկավարվի, որովհետև համաշխարհային կոնգրեսն ունենում է նախարարական անկյուն, որտեղ, բացի ընդհանուր քննարկումներից, կա նաև վարչապետների, նախարարների առանձին քննարկում, որին մասնակցում են նաև համաշխարհային մասշտաբով խոշորագույն հովանավորները։ Այս առումով շատ կարևոր է, որպեսզի մեր կողմից էլ բարձրաստիճան ներկայացուցչություն լինի, որպեսզի մենք էլ կարողանանք օգտվել այդ քննարկումից»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ՏՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը՝ խոսելով 2019թ.-ին Հայաստանում անցկացվելիք համաշխարհային IT կոնգրեսի մասին։

Մինչդեռ նկատենք, որ կառավարության 2018թ.-ի միջնաժամկետ ծրագրում կոնգրեսի անցկացման համար գումար չի հատկացվել։

Այս համատեքստում Կարեն Վարդանյանը նշեց, որ կառավարությունը կարող է արտաբյուջետային ֆոնդեր հատկացնել կոնկրետ այս կոնգրեսի անցկացման նպատակով։

Դիտարկմանը, թե որքանո՞վ խելամիտ որոշում կարող է համարվել այն, որ կառավարությունը գալիք տարվա բյուջեում այս կոնգրեսի անցկացման համար նախապես առանձին ֆինանսավորում չի ընդգրկել, մեր զրուցակիցը պատասխանեց. «Դա շատ տարօրինակ է, որ նախօրոք այդպես չի արվել, որովհետև համագումարն այնպիսի բան չէ, որ կարող է լինել կամ չլինել, վստահեցնում եմ, որ այն հաստատ լինելու է։ Մենք մի քանի անգամ դիմել ենք կառավարությանը, բայց մեզ համար տարօրինակ պատճառներով 2018թ.-ի բյուջեում և 2019թ.-ի միջնաժամկետ ծախսերում այդ ծախսը չի նախատեսվել, բայց գուցե դա մոռացկոտության արդյունք է կամ գումարներ խնայելու իմաստ է ունեցել, սակայն միանգամայն պարզ է, որ սա այն հարցը չէ, որի վրա պետք է խնայողություններ անել։ Հուսով եմ, որ առաջիկա օրերին, երբ համապատասխան հանձնաժողովի նիստ անենք և կառավարությանը ներկայացնենք բոլոր մանրամասները, այդ ժամանակ էլ կտեսնենք՝ ֆինանսավորումը կատարվո՞ւմ է, թե՞ ոչ. եթե հանկարծ այդ ժամանակ էլ ֆինանսավորումը չկատարվի, ապա, իհարկե, այդ ժամանակ շատ տարօրինակ կլինի այս ամենը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում