ՄԱԿ-ը հայտնել է զանգվածային սովի սպառնալիքի մասին, որն իր տիրապետության տակ կառնի Եմենի շրջանների 1/3-ը։ Ռիսկի գոտում են գտնվում հանրապետության 10.4 մլն բնակիչներ, հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ֆարհան Հակը։
Կազմակերպության տվյալներով՝ վատթարացող մարդասիրական իրավիճակը կապված է հանրապետությունում շարունակվող հակամարտության հետ։
«Եմենի շրջանների 1/3-ը գտնվում է մեծ վտանգի մեջ։ Մարդիկ չգիտեն, թե որտեղից սնունդ հայթայթեն։ Դրա հետևանքով նրանք ավելի խոցելի են դառնում հիվանդությունների համար»,-ընդգծել է Հակը։
Կառույցի ներկայացուցիչը հայտնել է նաև մանկական մահացության բարձր մակարդակի մասին, որն անմիջականորեն կապված է սովի հետ։
ՄԱԿ-ը կոչ է արել Սաուդյան Արաբիային, որը Եմենի հակամարտությունում աջակցում է կառավարությանը, մարդասիրական օգնության մատակարարման համար խոչընդոտներ չստեղծել։