Նազարեթ քաղաքում, որտեղ անցել է Հիսուսի պատանեկությունը, չեղարկվել է սուրբծննդյան միջոցառումների մի մասը՝ ի նշան բողոքի Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ նախագահի որոշման դեմ։ Այս մասին հայտնում է VOA-ն։
Իսրայելի խոշորագույն արաբական քաղաք Նազարեթը, որն ունի 76 հազար մուսուլման և քրիստոնյա բնակիչ, հանդիսանում է Սուրբ հողում Սուրբ Ծննդի տոնակատարությունների կենտրոններից մեկը։
«Մենք որոշել ենք չեղարկել ավանդական սուրբծննդյան երգեցողությունն ու պարերը, քանի որ մենք վերապրում ենք վեճերի ժամանակաշրջան այն պատճառով, ինչ Թրամփն ասել է Երուսաղեմի մասին»,-հայտարարել է քաղաքային իշխանությունների ներկայացուցիչ Սալեմ Շահարան։
Շահարայի խոսքով՝ սուրբծննդյան տոնավաճառներն ու եկեղեցական արարողությունները կանցկացվեն սովորական ռեժիմով։
Հիսուսի ծննդավայր Բեթղեհեմի իշխանությունները դեռևս չեն հայտնել ապագա պլաններում որևէ փոփոխության մասին։